Category: Մամուլ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանում «ռազմական հեղաշրջում» է նկատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ հայտարարելով, որ «Թուրքիան դեմ է պետական հեղաշրջման ցանկացած փորձի»: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին: Մենք պարզապես չենք կարող հաշտվել հեղաշրջման փորձերի հետ»,

Continue reading

VIDEO — Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է․ Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ասած միտքը

Հայի կողմից հային ատելն այն է՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Continue reading

Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․ 2007 թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։

Continue reading

Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ

Թուրքիային նոր «Մարտի 1» է պետք։ Այս անգամ Նիկոլն արդեն ոչ թե որպես ընդդիմադիր «պայքարիստ» է հանդես գալիս, այլ որպես վարչապետի աթոռին հայտնված սուբյեկտ ու Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող գործիչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։ «Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ …

Continue reading

Իշխանությունները ցանկանում են ռեպրեսիվ վերջին փամփուշտները գործի դնել. Past.am

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո իշխանությունը ուղիներ է փնտրում վերականգնելու վերահսկողությունը բանակի նկատմամբ, ինչն ավելի բարդ է դարձել նախագահի հայտնի որոշումից հետո։ Այս մասին գրում է Past.am-ը: Այդ, ինչպես նաև ընթացիկ մյուս իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության գործողություններն ու իշխանությունների հեռացման պահանջի ավելի ու ավելի մեծ հանրային ընդգրկումը,

Continue reading

Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան

Այդ պարտությունը պատրաստել են դետալ առ դետալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։ «Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել հաղթանակներից բացի պարտություն։ Բայց կա շատ կարեւոր մի հարց, մենք որպես

Continue reading

Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան. Մարուքյանը` նախագահին պաշտոնանկ անելու մասին

Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդսրադառնալով նախագահին պաշտոնանկ անելու իշխանական պատգամավորի

Continue reading

Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով. Նաիրա Զոհրաբյան

Վաղը, ժանրի կանոններին համաձայն, բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր ու կփորձի իր տնայնագործական լաչառությամբ ճնշում գործադրել նախագահի վրա։ Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Continue reading

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում. Էդմոն Մարուքյան

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով նախագահին պաշտոնանկ անելու մասին իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հայտարարությանը:

Continue reading

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան

Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Continue reading

Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է

Continue reading

The Guardian. Թուրքական մաֆիայի հանկարծակի վերականգնումը վկայում է նոր քաղաքական կլիմայի ձեւավորման մասին

Թուրքական մաֆիայի հանկարծակի վերականգնումը վկայում է նոր քաղաքական կլիմայի ձեւավորման մասին, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով Թուրքիայի ամենահայտնի մաֆիոզի Ալաաթին Չակիչիի ազատ արձակմանը: 41 քաղաքական սպանությունների մեջ մեղադրվող եւ իրենց

Continue reading

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ին կանցկացնի իր կողմնակիցների հանրահավաք Երեւանում՝ Հանրապետության հրապարակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ին կանցկացնի իր կողմնակիցների հանրահավաք Երեւանում՝ Հանրապետության հրապարակում: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը

Continue reading

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Փաշինյանը։

Continue reading

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին Երեւանում՝ Բաղրամյան պողոտայում

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Վաղը հանգստյան օր է։ Մենք քննարկեցինք շարժման

Continue reading

ՀՀ նախագահը վերադարձրեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

Հայաստանի Հանրապետություն նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Այս մասին ՀՀ աշխատակազմը հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է.

Continue reading

ՀՀ Նախագահը ապշած դուրս է եկել ԳՇ-ից. գեներալիտետն ու ԳՇ պետը հարյուրավոր փաստեր են ներկայացրել. Mediaport

Գեներալիտետն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը Հայաստանի Հանրապետություն Նախագահին հարյուրավոր փաստեր են ներկայացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա:

Continue reading

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. գեներալները ազդանշան են ուղարկել Փաշինյանին

Հայոց Ազգային Բանակ ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»:

Continue reading

Անթույլատրելի է ՀՀ Նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Արմեն Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը

Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ։ Այս մասին ասվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած հայտարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի։

Continue reading

ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ.հայտարարություն

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի

Continue reading