Բագրատ Սրբազանի ելույթի առանցքային շեշտադրումները

  1. Անցումային կառավարությունը պետք է լինի հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ բարձր մասնագիտությամբ մարդկանցով՝ հնարավորություն տալով տարբեր կուսակցությունների մարդկանց ներգրավվելու այդ կառավարության մեջ:

  1. Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման սկզբունքը։
  1. Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով՝ ոչ թե սրա-նրա կամքով:

VIDEO – Համազգային շարժման գործողությունների ծրագրի 20 կետեր

https://www.youtube.com/watch?v=VNta_T8QBnM 

  1. Պետք է երաշխավորի ազատ ու արդար ընտրությունները՝ գալիք մնայուն կառավարության համար:
  1. Մինչ նոր ընտրությունների անցկացումը Սահմանադրության ամբողջական փոփոխություններ չպետք է լինեն:
  1. Հաշտության կառավարությունը պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները։
  1. Պետք է մերժի հակա-ներով արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը` բարեկամների փնտրտուքով, բայց ոչ միայն նրանց վրա հույս դնելով, այլ հույս դնելով սեփական ժողովրդի վրա։
  1. Չճանաչել ուժով ձևավորված որևէ իրողություն, չվավերացրել ուժի կիրառված իրողությունները:
  1. Պետք է դառնալ ահտուկ պետություն, որից պտք է բխեն հայեցակարգային բոլոր դրույթները,տարածված ողջ համակարգերի վրա։
  1. Մեր ու հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային կետերը:
  1. Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ զինվորականներ, դիվանագետներ, ովքեր ինքնակամ կամ անարդարաբար հեռացվել են:
  1. Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար:
  1. Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ` ժամանակակից պետության ռազմավարությամբ:
  1. Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը՝ անհեթեթ ակադեմիական քաղաք կոչվածը, Հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության N 2298 որոշումը, բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը, տրանսպորտի գներից, մինչև հրեշավոր այլ թանկացումներ:
  1. Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ամբողջ ջանքը ներդրվի վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու բոլոր գերեվարված տղաներին:
  1. Զարգացնել ու մշակել նոր ռազմական դոկտրին։ Զարգացնել հետախուզության և ռազմահետախուզությունը՝ հնարավորինս չեզոքացնելու բոլոր առկա վտանգները:
  1. Ժողովրդագրության զարգացում՝ ներգաղթի միջոցով, մեր բոլոր ընտանիքները նվազագույնը 4 զավակ պետք է ունենան։ Սա նաև այն տղաների համար է, ովքեր չունեցան այդ երջանկության հնարավորությունը՝ պսակադրությամբ ընտանիք կազմելու:
  1. Ապահովել պարենային անվտանգությունը։
  1. Կրթությունը որպես առաքինի մարդ կերտելու մջավայր եւ ուղղություն, գիտության զարգացումը, որպես առաջնորդող ծրագիր։
  1. Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություննեը։

Abcmedia.am