Վլադիմիր Գրիգորյանը լքել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնը

Վլադիմիր Գրիգորյանը հաղորդել է, որ այլևս չի կատարում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պարտականությունները:

Նա տեղեկացրել է, որ երեկ  իր կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։ «Այդիսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաեւ, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական», — Facebook-ի իր էջում գրել է Գրիգորյանը:

Ավելի վաղ Գրիգորյանը հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրն ապօրինի է, և այն իրավական ուժ չունի: Հավելենք, որ Հայաստանի կառավարող ուժի, ինչպես նաև իշխանության հետ փոխկապակցված ԶԼՄ-ների և թեելեգրամյան ալիքների կողմից բավականին սուր է ընկալվել Գրիգորյանի այդ հայտարարությունը: Նրան մեղադրել են ընդհուպ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը տորպեդահարելու փորձերի համար։

Arminfo