ԱՄՈԹ! Քյոլնում ապամոնտաժել են Հայոց ցեղասպանության հուշարձանը

Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանն ապամոնտաժվել է թուրքական պետության հետ կապված ռասիստական կազմակերպությունների ճնշման ներքո: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:

“Ամոթ Գերմանիային։ Ինչպես մաքրել պատմությունը:”,- հավելել է նա:

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Քյոլնը խոնարհվել է թուրք ազգային տեսլականների առաջ, որոնք պարտադրում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը: “Սա Գերմանիա թուրքական ներգաղթի ուղիղ հետևանքն է: Սա Եվրոպայում դառը օրերի նախանշան է”, — հավելել է նա:

Իր հերթին՝  ֆրանսիացի լրագրող Գիյոմ Պերյեն գրել է. “Քյոլն քաղաքը վերջնականապես ապամոնտաժում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Քյոլնում կա փոքր հայ համայնք, բայց, առաջին հերթին՝  մեծ թուրքական համայնք։ Սա, նախեւառաջ, թուրքական կառավարության ճնշման և գերմանական աջերի զիջումների արդյունք է (ՔԴՄ-ն օգտագործեց, խրախուսեց և աջակցեց “Գորշ գայլերին” և “Միլի Գորուշին” թուրք ներգաղթյալների վրա ձախերի ազդեցության դեմ)”:

Հիշեցնենք, որ Քյոլնում հուշարձանը տեղադրվել է 2018 թվականի ապրիլի 15-ին “Հիշել Ցեղասպանությունը” նախաձեռնող խմբի ակտիվիստների կողմից: 1,5 մետրանոց պողպատե քանդակը տեղադրվել է Քյոլնի տաճարի մոտակայքում։ Եռանիստ բուրգը պսակված է բրոնզե նռով, որը խոցված է սայրով։ “Այդ ցավը վերաբերում է բոլորիս”, — ասվում է հուշակոթողի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված մակագրության մեջ:

Այդ ժամանակից ի վեր հուշարձանը բազմիցս կանգնեցվել և ապամոնտաժվել է թուրք ազգայնականների բողոքներից հետո ։ Թուրք ազգայնականների, այդ թվում ՝ ռասիստական ծայրահեղ աջ միավորումների կողմնակիցների երթից հետո հոկտեմբերի վերջին քաղաքը որոշում է կայացրել. “Հուշարձանը պետք է քանդվի”:

Arminfo

***

Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Ռեքերի որոշումը RUSARMINFO-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Գերմանիայի կառավարության նախկին խորհրդական, Եվրասիական ընկերության (Բեռլին) նախագահ, գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում
Տեսազրույց ռուսերեն