Սուրեն Զոլյան. Պետք է հստակ ասվի՝ Արցախը լուծարելու հրամանագիրն անօրինական է

Պետք է որոշակիություն. Կամ մենք ճանաչում ենք Արցախը, կամ ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցյում նշեց քաղաքագետ, պրոֆեսոր  Սուրեն Զոլյանը:

«Այս 30 տարվա ընթացքում Հայաստանը հրաժարվեց ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը, եւ դա բերեց նրան, որ դրանից հետո եկավ մեկը, ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում: Սրա փայլուն ձեւակերպումը տվել է Փաշինյանը՝ ասելով. «Ես այո չեմ ասում, բայց դա չի նշանակում, որ ոչ եմ ասում: Բայց դրանով չպետք է հասկանաք, որ այո եմ ասում»: Այդ գեղիցական շուստրիությունը նարդի խաղալուց օգտագործեք:

Տվյալ դեպքում եղել է անօրինական հրամանագիր, որովհետեւ Սամվել Շահրամանյանն իրավասու չէր Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրելու: Քաղաքական առումով հասկանալի է, քանի որ դա եղել է սպառնալիքի տակ: Եթե ես մեկի ճակատին ատրճանակ եմ պահում եւ պարտադրում եմ թուղթ ստորագրել, դատարանը դա առոչինչ է համարում: Այսինքն պետք է Շահրամանյանն այս ձեւակերպումը տա, իսկ եթե չի տալիս, պետ է խորհրդարանը տա, այլ ոչ թե Շահրամանյանի խորհրդականը մեկնաբանի»,-ասաց Զոլյանը:

Նա կոչ արեց օրինակ վերցնել Ադրբեջանից. «Իլհամ Ալիեւը պարտվելով պատերազմում, միշտ ասել է՝ այո, մենք պարտվել ենք, հանձնել ենք տարածքներ, բայց երբեք չենք հանձնել մեր իրավունքը այդ տարածքների հանդեպ: Դա մեզ համար պետք է դաս լինի: Այո, մենք կորցրեցինք տարածքները, բայց դրանով կյանքը չի ավարտվում, եւ պետք է հստակ ասվի, որ այդ հրամանագիրն անօրինական է»,-ասաց Զոլյանը: