Category: Նորութիւններ

The Wall Street Journal. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարությունն անել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին:

Continue reading

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

106 ամերիկյան կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են արել ապրիլի 24-ի իր առաջիկա հայտարարության մեջ հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, նրա գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են նախագահ Բայդենին ուղղված այս երկկուսակցական կոչը՝

Continue reading

VIDEO — Ագարակում Նիկոլ Փաշինյանը փորձում էր երթ անել սյունեցիների հայհոնանքների եւ վիրավորանքների ներքո

Նիկոլ Փաշինյանը փորձում է երթ անցկացնել Սյունիքի մարզի Ագարակում քաղաքում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս պահին Փաշինյանը քայլում է քաղաքում՝ մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Երթի ընթացքում սյունեցիները հայհոնանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին եւ հորդորում հեռանալ Ագարակից։

Continue reading

Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin») պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում

2021 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը համատեղ կազմակերպում են Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin», ՖԱՄ հրատարակչություն, Ստամբուլ, 2020) պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը։ Պատմավեպը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում

Continue reading

«Հայ Յեղափոխական Դաշնակցությ ուն» կուսակցությունը խախտել է իր խոսքը. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի դրանց

ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը մասնակցելու է դրանց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական

Continue reading

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը. Politique Internationale-ի հարցազրույցը ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ

Politique Internationale-ի խմբագրությունը հարցազրույցը է վերցրել ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանից: Ներկաացնում ենք հարցազրույցն ամվողջությամբ: «Politique Internationale – Հարցազրույցը կցանկանայի սկսել հետևյալ հարցով. ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Continue reading

«Բացարձակ սուտ է». ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԼՂ շրջաններն առանց կարգավիճակի և անվտանգության երաշխիքների Ադրբեջանին հանձնելու մասին

Բացարձակ սուտ է: Այսպես է ֆրանսիական Politique Internationale-ին պատասխանել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով այն պնդումներին, որ ԵԱՀԿ ՄԽ-ը առաջարկում էր առանց կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների ԼՂ շրջանները հանձնել Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. «– Որոշ աղբյուրների համաձայն,

Continue reading

87 տարեկան հասակում մահացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու և մեզնից շատերի թանկագին ընկեր

Continue reading

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ

Continue reading

Վիկտորիա Նուլանդ. Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Լսումներին հանձնաժողովի նախագահ,

Continue reading

Վիկտորիա Նուլանդ. ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Սիրիայի, Լիբիայի եւ Ղարաբաղի հարցով

ԱՄՆ-ն շատ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ինչը մեծ աշխատանք կպահանջելի, քանի որ Անկարան հրաժարվում է ժողովրդավարությունից, հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

Continue reading

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահների հայտարարությունները՝ պատահականությո՞ւն, թե՞ ծրագրված հարված

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահները շարունակում են զարմացնել Արցախի և Հայաստանի մասին արած հայտարարություններով: Նախ՝ ամսվա սկզբին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի գրած հոդվածը, որում վերջինս փաստացի մեղադրեց Մինսկի խմբին 30 տարի

Continue reading

Սերժ Սարգսյան. «Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել»

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից

Continue reading

Լուկաշենկոն պատմել է, որ Ալիեւը գումար է առաջարկել Ղարաբաղի համար, սակայն ՀՀ նախկին իշխանությունը մերժել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գումար է առաջարկել Ղարաբաղի համար, եթե պաշտոնական Երեւանը համաձայնի խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լուկաշենկոն ապրիլի 13-14-ին այցով գտնվում էր Բաքվում, որտեղ

Continue reading

ԱՄՈԹ. «ՆԳ». Բելառուսի նախագահ Լուկաշենկո. «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ: Եվ դուք պետք է հասկանաք, որ Բելառուսը ձեր հուսալի բարեկամն է»

Տեղացի դիտորդները ուշադրություն են դարձրել նրան, որ Բելառուսը, որը ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակիցն է, Բաքվի եւ Երեւանի միջեւ կոնֆլիկտում աջակցում է Ադրբեջանին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ,

Continue reading

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: 13 ապրիլի 2021թ․ (Մոսկվա-Փարիզ-Վաշինգտոն)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին կողմերի միջև ձեռք բերված համաձայնության իրականացմանը: Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների

Continue reading

Video. «ՀԱԲ»-ի նախագահ Արամ Թորգոմյանը (Արամո) «Ալի՛և, այ սրիկա, շան տղա․ 3 մատի կոմբինացիան կտեսնես, Արցախը չես տեսնի․ մեր նմանները դեռ չեն մեռել»

Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր» հաղորդաշարի հյուրն է Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմա-հայրենասիրական ՀԿ-ի նախագահ գնդապետ Արամ Թորգոմյանը (Արամոն)։ «Ալի՛և, այ սրիկա, շան տղա․ 3 մատի կոմբինացիան կտեսնես, Արցախը չես տեսնի․ մեր նմանները դեռ չեն մեռել» Հարցազրույցը վարում է

Continue reading

Ամերիկյան The National Interest ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա  նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:

Continue reading

Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում «ավարային այգու» բացմանը

Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում, այսպես կոչված, «ավարային այգու» բացմանը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ զինվորների սաղավարտների ֆոնին «համարձակ» քայլող Ադրբեջանի առաջնորդի դեմքի ինքնագոհ արտահայտությունը մեծամասնության մոտ Հիտլերի եւ Սադամ Հուսեյնի հետ ասոցիացիա է առաջացրել:

Continue reading

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան. «Հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ»

Նախապատրաստվում է արտադատական փորձագիտական եզրակացություն ՄԻԵԴ դիմելու համար Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ մինչ օրս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հայերի նկատմամբ ավելի քան մեկ դար տեւող ցեղասպանությունն ու էթնիկ զտումների քաղաքականությունը։ Բազմաթիվ են

Continue reading