VIDEO — Ագարակում Նիկոլ Փաշինյանը փորձում էր երթ անել սյունեցիների հայհոնանքների եւ վիրավորանքների ներքո

Նիկոլ Փաշինյանը փորձում է երթ անցկացնել Սյունիքի մարզի Ագարակում քաղաքում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս պահին Փաշինյանը քայլում է քաղաքում՝ մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Երթի ընթացքում սյունեցիները հայհոնանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին եւ հորդորում հեռանալ Ագարակից։

Նիկոլ Փաշինյանը չստացված երթի ընթացքում բարձրախոսով խոսեց. «Մենք ենք մեղավոր։ Մենք այս հարցն էլ ենք կարգավորելու, ներողություն եմ խնդրում բոլորիցդ։ Ժողովուրդ ջան ներողություն ենք խնդրում սրանց համար»։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, սյունեցիները  նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։

Երեկ՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Նշենք՝ երեկ՝ երեկոյան արդեն NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։

News.am