The Wall Street Journal. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարությունն անել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Ամեն տարի այս ամսաթվով Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ընդ որույմ, հրապարակման աղբյուրները նշում են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, եւ Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում ցեղասպանության պաշտոնական ճանաչում չի հնչեցվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականը շեշտում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների զգալի վատթարացման կհանգեցնի: Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել աղբյուրների տեղեկությունները:

News.am