«Ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում». Զարեհ Սինանյան

Մենք մեկնում ենք արտասահման եւ այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում: Այս մասին այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ, որոնք հայրենիք են վերադառնում, ապահովված լինեն աշխատանքով: «Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»,-խոստովանեց Սինանյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ իրենք իրենց առջեւ նպատակ են դրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրել Հայաստանի մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես «թավշյա հեղափոխությունից» հետ սփյուռքի հայերին կոչ արեց վերադառնալ հայրենքի եւ հայնտեց իշխանությունների՝ զանգվածային ռեպատրիացիա կազմակերպելու մտադրության մասին:

News.am