Վերլուծաբան. Ինչո՞ւ Փաշինյանը չի պատասխանում Պուտինին

Պուտինը նախօրեին եւս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք ԼՂ-ից չեն հրաժարվել, այդ Հայաստանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք ՌԴ նախագահին այս հարցում պատասխան չի տվել, չի ասել, որ մենք չենք հանձնել Արցախը, դա տեղի է ունեցել 2016-ին կամ 1996-ին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ինչու նա դա չի ասում ռուսների ներկայությամբ, որովհետեւ ինքն իր մեջ գիտի, որ այդ դեպքում Պուտինը կներկայացնի այնպիսի ծանրակշիռ ապացույցներ, որ նույնիսկ իր «պողոսները» կարող է թքեն իր երեսին: Դրա համար ինքն այդ  դաշտ չի մտնում, իրեն բավարար է, որ երկրի ներսում իր պողոսներին մոլորեցնում է:

 

Երեկվա Պուտինի հայտարարությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ն այս պահին չի գնա Հայաստանի դեմ հակառուսական գծի պարագայում որեւէ լուրջ քայլի: Պուտինն ասաց, որ Հայաստանը չի կատարում որեւէ քայլ, որ ուղղված է ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հեռացմանը, սա պայմանավորված է ՀՀ ներքին խնդիրներով»,-ասաց Կիվիրյանը:

Նա նկատեց, որ այս իրավիճակը անգամ ձեռնտու է Մոսկվային, դա թույլ է տալիս իրենց ամեն ինչի մեղքը բարդել հայերի վրա: