Վլադիմիր Պուտին. Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, այլ Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս

Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները:

«Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման։ Սա պարզապես փաստի հաստատում է, քանի որ դրանում կան և դրական, և բացասական կողմեր: Դե, դա տեղի ունեցավ, և ներքաղաքական գործընթացները բարդ են»,- ասել է Պուտինը։