ԱՄՈԹ! Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. ռազմավարական արդյունքների չհասանք. Զարեհ Սինանյան

Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքում բաց է առաջացել. կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, եւ որը, լավ թե վատ երեւի ամենամեծ կառույցն էր, սակայն իրեն դուրս է հանել այդ դաշտից, եւ անում են մի բան, բայց ես հստակ չեմ տեսնում, եւ չեմ կարծում, որ հաջողությամբ կպսակվի: 30 տարի մենք Ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք: Այսինքն՝ Ցեղասպանությունը ճանաչվեց, մենք տարանք բարոյական հաղթանակ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց: Երկար հարյուրամյակներ որպես պետականություն չունեցած ազգ մենք մտածել ենք՝ ոնց անենք, որ ողջ մնանք 2 շաբաթ: Իսկ մեզ պետք է ստրատեգիական մտածողություն»,-նշեց Զարեհ Սինանյանը։