Չինաստանի նախագահ՝ ՍԻ ԾԻՆՊԻՆԻՆ

Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում իրականացվում է Հնագույն Քաղաքակրթություններ կրող ժողովուրդների հանդեպ հազարամյակներ շարունակ ընթացող ցեղասպան գործողությունների ավարտական փուլը… ինչպես հոգևոր հարթությունում, այնպես էլ՝ կյանքի մյուս բոլոր շերտերում։

Հոգևոր ոլորտում սա աշխարհի և քաղաքակրթությունների միասնության մասին Աբրահամյան ուսմունքի այլասեռումն է, նրա աղավաղումն ու նենգափոխումը՝ մյուսների հանդեպ ոմանց բացառիկության հռչակման տեսքով: Նման նենգախեղումները պատմական ողբերգական իրադարձությունների չընդհատվող շղթայի հիմք են ծառայել, պատմության կեղծված շարադրանքի վրա ձևավորելով կեղծ «պատմական իրավունք»։

Վերջինիս  դրսևորման պսակը հանդիսացավ Սուրբ Երուսաղեմ քաղաքի վերաբերյալ բոլոր իրավունքները բացառապես կողմերից մեկին փոխանցելու պահանջը, դրանով իսկ ոչնչացնելով կրոնների և քաղաքակրթությունների բազմազանության և միասնության կենտրոն Երուսաղեմ քաղաքում ներդաշնակության և խաղաղության  մասին Աբրահամյան նախնական պատգամը։

Նման իրավիճակում հայկական քաղաքակրթական արժեքների հետևորդները չէին կարող անմասն մնալ կործանարար գործողությունների հորձանքից ու նրա ահասարսուռ հետևանքներից։ Նրանք հայտարարեցին, որ եթե հարկ է հենվել «պատմական ստույգ իրավունքի» վրա, ապա հենց իրենք՝ հայերը, տանտիրոջ իրավունքով, ստիպված են հիշեցնել բացառիկության հետևորդներին կրոնների և մշակույթների բազմազանության կենտրոն Սուրբ Երուսաղեմ քաղաքում նրանց իսկ եկվոր ու օտար լինելու մասին։

Նման իրավիճակն անընդունելի և տագնապալի է Համընդգրկուն (գլոբալ) քաղաքակրթության Ներդաշնակ աշխարհի ապագայի համար և պահանջում է Հին քաղաքակրթությունների Հարթակի (ֆորում) սևեռուն ուշադրությունը, որպես անցյալից ներկայով դեպի ապագա փոխանցվող մեծագույն արժեքների պահպանման պատասխանատվությունը ստանձնած հանձնառուներ:

02.05.2023

Ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ,
Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ,
Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար,
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ,
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի և Կանադական «International Informatization Academy» ակադեմիա ակադեմիկոս, ակադեմիկոս, գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր