Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ընդունում, միանում եւ աջակցում ենք Հայոց պահանջատիրության վերաբերյալ այն փաթեթին ու դիմումնագրերին, որոնք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից՝ նախագահ Ռադիկ Խամոյանի, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի ստորագրությամբ, ուղարկվել են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին եւ Եվրոպական խորհրդարանին։
Այդ դիմումնագրերն են՝
1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը «Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ»։ (25 մայիսի, 2018 թ․)
2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ (29 մայիսի, 2018 թ․)
3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», համաձայն՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի։ (29 նոյեմբերի, 2018 թ․)
4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», իրականացնելու Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը, այս հարցում հիմնվելով Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց — առաջարկի սկզբունքների ու դրույթների վրա։ (7 օգոսոտոսի, 2019 թ․)
5) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը Եվրոպական խորհրդարանին՝ «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։ (5 դեկտեմբերի, 2020 թ.)
6) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ Հռչակագիր «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ»։ (15 մայիսի, 2022 թ.)
Այս դիմումնագրերի մեջ ներկայացված են ամբողջական իրավական եւ քաղաքական փաստեր, իրողություններ ու հիմնավորումներ։
Սույն դիմումնագրերն իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով միջազգային հանրության կողմից կայացված որոշումներին, որոնք, սակայն, մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։
Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ
1) Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ ընդհանուր առմամբ հայ ժողովրդին վերաբերող խնդիրները պետք է կարգավորվեն հայ ժողովրդին տրված անժամանցելի եւ անբեկանելի իրավունքների շրջանակներում միայն, եւ դրանց հիման վրա, որոնք մասնավորապես ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին եւ Եվրոպական Խորհրդարանին ուղղված վերոնշյալ դիմումնագրերի մեջ։
2) Հարավային Կովկասում եւ Մեծ Մերձավոր Արեւելքում կայուն եւ երկարատեւ խաղաղություն հնարավոր է հաստատել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, այդ թվում, հայերի, հույների, ասորիների, եզդիների, քրդերի, թալիշների, լեզգիների․․․ եւ այլ ժողովուրդների իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու միջոցով։ Արեւելյան հարցի մեկ մասը հանդիսացող Հայկական հարցը մինչեւ այսօր կարգավորված չէ։ Հայկական հարցի արդարացի ու վերջնական կարգավորումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հիմնական գրավականն է։
3) Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջան – Թուրքիա – Պակիստան — Մերձավոր Արեւելքի ահաբեկչական խմբավորումներ․․․ կոալիցիայի 2020 թ․ սեպտեմբերի 27-ին ձեռնարկած աննախադեպ ագրեսիայից հետո ամբողջ աշխարհի հայերը՝ հայ ժողովուրդը, արդեն իսկ իրավական – քաղաքական միավոր է — սուբյեկտ, դրանից բխող հանձնառությամբ, իրավունքներով եւ գործողություններով։
4) Ինչպես 1920 թ․ սեպտեմբերի 22-ին, այնպես էլ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիաները նպատակ ունեին արգելափակելու Հայկական հարցի կարգավորումը հայ ժողովրդին տրված իրավունքների շրջանակում։
Ըստ այդմ, հայ ժողովուրդը փրկության մեկ ճանապարհ ունի։
Գործածելով իրավական քաղաքական բոլոր հնարավորությունները, այդ թվում, կազմավորելու ազգային, պետական քաղաքական, խորհրդարանական միավորումներ ու կազմավորումներ, հանդես գալու որպես իրավական քաղաքական միավոր – սուբյեկտ, հնարավոր բոլոր միջոցներով հետապնդելու Հայկական հարցի վերջնական ու արդարացի կարգավորումը։ Դա նշանակում է, որ կյանքի, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքների համար հայ ժողովրդի պայքարը մտնում է որակական նոր փուլ։
Մենք՝ ներքոստորագրյալներս, հրավիրում ենք անհատների ու կազմակերպությունների իրենց ստորագրություններով միանալու սույն հայտարարությանը, որը նույնպես կուղարկվի ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին, Եվրոպական Խորհրդարանին՝ նոր ընթացք եւ ուժ հաղորդելու համար Հայոց պահանջատիրության փաթեթին ու այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Արդյունքի հասնելու լավագույն միջոցը միասին գործելն է։ Արդ, գնանք միասնության այդ ճանապարհով՝ ապահովելու համար հայ ժողովրդի եւ տարածաշջանի բնիկ այլ ժողովուրդների գոյության, զարգացման ու ապագա ունենալու իրավունքը։
Սույն հայտարարությունը բաց է միանալու եւ ստորագրելու համար։
Խնդրում ենք Ձեզ այդ մասին տեղյակ պահել հետեւյալ հասցեով՝ arminfocenter@mail.ru
29 հուլիսի, 2022 թ.
- Էդուարդոս Փոլատիդիս (էդուարդ Փոլատով) — Հայաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան, Արցախյան պատերազմի մասնակից
- Մարտիկ Գասպարյան — Տնտեսագիտության եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական «EWAN» ակադեմիայի եւ Կանադական «International Informatization Academy» ակադեմիա ակադեմիկոս, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր
- Լեւոն Բեկլարյան – Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսագիտության եւ մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Հայկական քաղաքակրթական խորհրդի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ) ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Սաիդա Օհանյան – «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության վարչության նախագահ, լրագրող-ազգագրագետ
- Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպության ղեկավար, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ
- Հարմանտայեան Արմենակ — «Լուսավոր Ավետիս» էլ. տեղեկատվական եւ վերլուծական հարթակի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (Ֆրանսիա)
- Տիգրան Հարությունյան — «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի հիմնադիր և ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
- Տիգրան Բաբայան — Մշակութային արժեքների եւ ժառանգություն պաշտպանության «Պահապան» ասոցիացիայի նախագահ (Ֆրանսիա)
- Դավիթ Բալայան — Մոսկվայի «ՅՈՒՍԻՍԱՊԱՅԼ» առաջին ամսաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր
- Դավիթ Խինոեւ — Ռուսաստանի «ԱՍԻԻՐԻԱ» հայրենասիրական շարժման նախագահ
- Գալուստ Տրապիզոնյան — Աբխազիայի հայ համայնքի նախագահ, Աբխազիայի Հանրապետության Հերոս, Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի — Խորհրդարանի պատգամավոր, Ազատամարտիկ, աբխազա-վրացական պատերազմի ժամանակ «Մարշալ Բաղրամյան» հայկական գումարտակի վաշտի հրամանատար
- Սուրեն Կերսելյան — Սփյուռքի հասարակական քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ եւ Աշխատանքի եւ սոցիալական ապահովման նախարար
- Բեատրիս Նազարյան – «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական կենտրոնի ֆրանսիական մասնաճյուղի գիտական քարտուղար, ռուսաց լեզվի դասախոս Փարիզում, Սորբոնայի համալսարանի Գրականության ինստիտուտի շրջանավարտ
- Ալբերտ Տերյան — Սփյուռքի հասարակական գործիչ (Իսրայել)
- Անաստասիա Հակոբյան — Լրագրող, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի անդամ, Սոչիի «Ռուսաստանի հայերի միության» երիտասարդական ասոցիացիայի անդամ
- Կոնստանտին Տեր—Օվանեսով — Մոսկվայի թբիլիսահայերի հայրենակցական միության ղեկավար
- Վալերի Մուրադյան — Սոչիի ջավախահայերի հայրենակցական միության ղեկավար, Սոչիի հայ համայնքի խորհրդի անդամ
- Միխաիլ Ուրուշանով — Միջազգային իրավաբան, արբիտրաժային կառավարիչ, ճգնաժամային կառավարման առաջատար մասնագետ, խորհրդատվական ընկերության
- Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոն
- Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոն
- «ARMINFOCENTER»հայկական միջազգային տեղեկատվական-վերլուծական, մշակութայի-լուսավորչական եւ իրավական կենտրոն
- «ԱՐՄԱԵՆ» հայկական գիտական կենտրոն
- «Թալիշ — սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպություն
- «Միաբան.ռու» հայ համայնքի էլ. տեղեկատվական եւ վերլուծական հարթակ
- «AGA-Tribunal.info» («Հայոց ցեղասպանությունն Ադրբեջանում») Ադրբեջանի հանցագործությունների գործերով միջազգային հասարակական տրիբունալի (դատական ատյանի) տեղեկատվական եւ վերլուծական հարթակ
- Մարաշի հայրենակցական միութիւն (Ֆրանսիա)
- «Հույս Հայաստանի եւ Արցախի երեխաներին», Համահայկական բարեգործական հիմնադրամ (Ֆրանսիա)
- Արտաշես Միքայելյան — Տնտեսագետ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ) ակադեմիկոս, «ԱՐԱՐԱՏ» միջազգային ակադեմիա (Ֆրանսիա) եւ Կանադական «International Informatization Academy» ակադեմիա ակադեմիկոս տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր
- Յուլիա Գյուլոյան — Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
- Վրեժ Քյոսայան — Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կրթության նախարար
- Հայկ Հարությունյան – Արցախյան պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ
- Նարեկ Աբրահամյան – Գեներալ, լիբանանյան եւ արցախյան պատերազմների մասնակից, Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ (Լիբանան)
- Անդրեաս Հովհաննիսյան – Գեներալ, Արցախյան պատերազմների մասնակից,, «Արծվաբույն» մարտական ջոկատի հրամանատար, Միջազգային Անվտանգության Ակադեմիայի անդամ
- Արամ Թորգոմյան (ԱՐԱՄՈ) – Գեներալ, Արցախյան պատերազմների մասնակից, «Հայոց Ազգային Բանակ» («ՀԱԲ») կամավորական ջոկատի հրամանատար, «Հայոց Ազգային Բանակ» («ՀԱԲ») ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ
- Հրազդան Մադոյան – Արցախյան պատերազմի մասնակից, հրապարակախոս, թարգմանիչ
- Հայկ Եղիազարյան – Արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ, «Սպիտակ» ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամ
- Ալվարդ Նիկողոսյան — «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահի տեղակալ, Արցախյան պատերազմի մասնակից
- Աշոտ Աշոտյան — Արցախյան պատերազմնի մասնակից, ազատամարտիկ, «Ժողովրդի ձայն» շարժման անդամ, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային մրցաշարերի հաղթող, աշխարհի և Եվրոպայի ռեկորդակիր
- Արկադի Կարապետյան — Գեներալ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար
- Գրիշա Սարգսյան — Արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ, «Քաջարի մարտիկներ» ջոկատի հրամանատար
- Արման Գալաջյան — Արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ, «Բայազետ» ջոկատի հրամանատար
- Վարազդատ Մկրտչյան — Արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ, «Արծիվ-30» ջոկատի հրամանատար
- Արման Ստեփանյան — Արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ, «Արցախի արծիվներ» ջոկատի հրամանատար
- Աշոտ Համբարձումյան — «ԳԼՈՍՍԱ» իրավապաշտպան ՀԿ նախագահ
- Սամվել Պետրոսյան — Իրավապաշտպան, «Թալիշ — սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների հայրենասիրական կազմակերպության անդամ
- Աշոտ Գեւորգյան — ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Ալեքսանդր Մանասյան — Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
- Ստեփան Սահակյան — Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Վալենտինա Բարաշյան — Ռոստովի երկաթուղու պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
- Հարություն Փանոսյան — «ՎԱՆ» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Երվանդ Թորոսյան — «ՄԱՐԱԹՈՒԿ» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Գուսան Հայկազուն (Գագիկ Հայկազուն) — ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Գուսան Ռազմար (Ռազմար Վարդումյան) — ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Ռազմիկ Խոսրոեւ – Թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, հասարակական եւ ազգային գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
- Մարիա Բաղդասարյան — Իրավաբան, երիտասարդական կամավորական շարժման առաջնորդ
- Շուշաննա Սիմոնյան – Պատերազմի վետերանների եւ հաշմանդամների բարեգործական բժշկական ծրագրերի ղեկավար, անոթային վիրաբույժ
- Մխիթար Մովսիսյան — ՌԴ Մոսկվայի մարզում երեխաների եւ դպրոցականների հավելյալ հայկական կրթության կրթական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար
- Արտյոմ Չերնամորյան – Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայնքի «Նաիրի» կազմակերպության նախագահ, միջազգային լրագրող
- Մհեր Հարությունյան — Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ամբիոնի վարիչ, պատմ.գիտ.թեկն., դոցենտ
- Մարիամ Ավագյան — Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, «Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում» ՀԿ փոխնախագահ, կենս. գիտ. թեկն․, դոցենտ
- Խաչիկ Չալիկյան — «12-ի խորհուրդը համահայկական մտավորականության» նախաձեռնող եւ կազմակերպիչ, կինոռեժիսոր
- Գուրգեն Մելիքյան — ԵՊՀ վաստակավոր պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
- Արմեն Մարուքյան — Հայաստանի Հանրապետության ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Վարդան Խաչատրյան — Փիլիսոփա, կրոնագետ, սոցիոլոգ, քաղաքագետ. «Մտավորականների միություն» կազմակերպության նախկին նախագահ, Կրոնագիտության հանրապետական կենտրոնի կրթական գծով փոխտնօրեն
- Պողոս Ակոպով — Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան, ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտաքին քաղաքականության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության պատվավոր անդամ
- Վալերի Պետրոսյան — Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ԱՐՄԱԵՆ-ի պատվավոր նախագահ, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Էկոլոգիայի ինստիտուտի ռեկտոր, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Մոսկվայի բնապահպանական հարցերով փորձագետ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Օլեգ Գաբրիելյան — Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր
- Ալեքսանդր Սոսնովսկի — Եվրոպական «EWAN», ակադեմիայի նախագահ, գերմանացի լրագրող, «World Economics» ամսագրի գլխավոր խմբագիր, «Չեչենական համախտանիշ» եւ «Վրացական սինդրոմ» գրքերի հեղինակ, Մշակութաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)
- Թեսսա Հոֆման – Ճանաչում – ընդդեմ ցեղասպանության, միջազգային փոխըմբռնման աշխատանքային խմբի նախագահ, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող, հայագիտության եւ սոցիոլոգիայի գիտաշխատող, փիլիոսփայության դոկտոր
- Անդրանիկ Խոջասարեան — Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ (Ֆրանսիա)
- Ազատ Վարդանյան — Կանադայի Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, աշխարհի ժողովուրդների ակադեմիայի ակադեմիկոս, գրոսմայստեր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (Կանադա)
- Արամ Խաչատրյան — «Russia-Armenia.info» «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տեղեկատվական պորտալի ղեկավար, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ռազմական լրագրող
- Սիմոն Մաղաքյան – «Save Armenia Monuments» կազմակերպության («Փրկենք հայկական հուշարձանները») գործադիր տնօրեն, հետազոտող, Թաֆթս համալսարանի կողմից հրավիրված գիտաշխատող (Դենվեր, Կոլորադո, ԱՄՆ)
- Հենրի Թերիո — պրոֆեսոր եւ Ուորչեստերի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ (Ուորչեստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ)
- Արմեն Մարսոբյան — Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր (Նյու Հեյվեն, ԱՄՆ)
- Կարեն Արեւյան – հասարակական գործիչ, (Մեծ Բրիտանիա)
- Ֆուգասա Մատեո — Միլանի համալսարանի ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր (Իտալիա)
- Հայկ Սարգսյան — ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «ԱՐԱՐԱՏ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (Ֆրանսիա)
- Գրիգոր Բարսեղյան — Մասնագետների միության նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
- Արեւշատ Ավագյան — Հայկական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ, Նկարիչների միության եւ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, բանաստեղծ, արձակագիր, նկարիչ
- Հրանտ Թաթոս (Հրանտ Թաթոսյան) — Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի ճարտարապետության ազգային համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
- Դիկո Դիկով — գեներալ, (Բուլղարիա)
- Կիրիլ Կուլակով — Ֆինանսա — տնտեսական դատական փորձագետների միության նախագահ, Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտի պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
- Աննա Զաքարյան — մշակութաբանության պրոֆեսոր, «Ալպիական մանուշակ Ա. Բակունցի» նկարի հեղինակ, Դրեզդենի պատկերասրահ, (Գերմանիա)
- Վլադիմիր Դելբա — Աբխազիայի պետական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր
- Կամա Գոգիա — Աբխազիայի պետական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտորՄաքսիմ Աթայանց — Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
- Մաքսիմ Աթայանց — Ռուսաստանի Դաշնութեան վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետութեան եւ շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
- Հովիկ Ավանեսով – Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար (Արցախ)
- Հովիկ Հայկազունի — գրող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
- Արմեն Լորենց (Հարությունյան) — նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր մանկավարժ, Խ.Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
- Նվարդ Չալիկյան — «Կացին» երիտասարդական շարժման ղեկավար
- Նորիկ Մուրադյան – «Սպիտակ» բարեգործական հիմնադրամի նախագահ, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ՀԿԿ Սպիտակի հանրապետական կոմիտեի 1-ին քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
- Արամայիս Գեւորգյան — պատմական գիտությունների թեկնածու
- Ֆրանսուա Քսավյե Տուլիկունկիկո — Աֆրիկյան սփյուռքի միության նախագահ «Աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց ճշմարտության եւ իրավիճակի բարելավման համար «Ինգանզո գակոնդո» («Նախնիների կարիերա»)
- Խդր Խաջոյան — Եզդիների ազգային միության նախագահ
- Իրինա Դյաչենկո — Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ
- Գալինա Օվսյանկինա — Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ
- Անատոլի Լեբեդենկո — Ռերիխ հիմնադրամի ներկայացուցիչ
- Արամ Մաշուրյան — նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Գորիսի մանկական գեղագիտական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետության թղթակից անդամ
- Շմավոն Շմավոնյան — նկարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ «ՄԱԴԵՄՆ» ակադեմիայի ակադեմիկոս
- Ներսես Մելիքյան — նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ԳԱԱ գեղարվեստական ցուցահանդեսի տնօրեն, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետության թղթակից անդամ
- Հարություն Չալիկյան — քանդակագործ, նկարիչ, ծաղրանկարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի դիզայնի եւ ճարտարապետության թղթակից անդամ
- Շոթա Մելիքյան — նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ դիզայնի եւ ճարտարապետության գծով
- Ֆարահ Սուհեյլ — Ռուսաստանի կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր (Լիբանան)
- Յոխեն Բիթներ — Die Zeit թերթի լրագրող (Գերմանիա)
- Յոն Թայդ — Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանի Վ.Կյոպպենի լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր
- Սեբաստիան Բրունս — Քիլսի համալսարանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի մասնագետ (Գերմանիա)
- Նիլս Ռայմեր — Համբուրգի նավի մոդելային ավազանի («The Hamburg Ship Model Basin» (HSVA), Arctic Technology) ծրագրի ղեկավար (Գերմանիա)
- Ֆիլիպ Հերմես — իրավաբան, BHM Penlaw խորհրդատվական ընկերության գործընկեր (Գերմանիա), «Արկտիկան եւ տարածաշրջանի առաջատար խաղացողների աշխարհաքաղաքական շահերը» առաջին ֆորումի գլխավոր կազմակերպիչը (Համբուրգ, Գերմանիա)
- Յոհաննես Ռաթ – Փաստաբան, Վիլհելմսի անվան Նախարարական համալսարանի դոկտոր, (Համբուրգ, Գերմանիա)
- Ֆեդերիկո Լոմբարդի — Վատիկանի «Ջոզեֆ Ռատցինգեր / Բենեդիկտոս XVI» հիմնադրամի նախագահ, (Վատիկան)
- Մատեո Արտուրո Վիտորիո — Միլանի համալսարանի ճարտարապետության պրոֆեսոր, գլխավոր ճարտարապետ եւ Studio Associato Fugazza-ի համահիմնադիր, (Իտալիա)
- Սանդրո Ռիչի — 1980-ից մինչեւ 2019 թվականը Ռիմինիում Ազգերի միջեւ բարեկամության փառատոնի («Meeting per l’amicizia fra I popoli»), աշխարհի ամենամեծ քրիստոնեական փառատոնի տնօրեն (Իտալիա)
- Սալվատորե Լորուսո — Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր., Չժեցզյան համալսարանի մշակութային ժառանգության ինստիտուտի (Չինաստան) վաստակավոր պրոֆեսոր եւ հրավիրյալ պրոֆեսոր, Չժեցզյան նահանգի (ՉԺՀ) մշակութային մասունքների բյուրոյի Ազգային մշակութային ժառանգության պահպանման գրասենյակի ակադեմիական կոմիտեի նախագահ
- Անժելա Մարի Բրաիդա — Բոլոնիայի համալսարանի մշակութային գիտությունների դոկտոր, մշակութային ժառանգության ոլորտում գիտության պահպանման միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր (Իտալիա)
- Յան Քեմբլ — Չեխիայի պետական տնտեսագիտական համալսարանի (Պրահա) պրոֆեսոր
- Ֆրան Ուլմեր — ԱՄՆ Պետդեպարտամենտի գիտության եւ քաղաքականության գծով հատուկ խորհրդական (Օբամայի վարչակազմի օրոք) (ԱՄՆ)
- Ալեք Մորտեն — Ավագ փոխնախագահ «Marsh Maritime Advisory», (Մեծ Բրիտանիա)
- Յասուշի Նակամուրա — Գործադիր տնօրեն, փոխնախագահ «Nippon Kaiji Kyokai», (Ճապոնիա)
- Ֆելիքս Անրի Ցհուդի — «Tschudi Shipping Company AS» տնօրենների խորհրդի նախագահ. (Նորվեգիա)
- Ջոն Էդվարդ Սանդնես — «Tschudi Shipping Company AS» ընկերության նախագահ, (Նորվեգիա)
- Վլադիմիր Չայա — «Համագործակցություն» աուդիտորների ասոցիացիա» («ՀԱԱ») ՀԿ վարչության անդամ եւ հիմնադիր, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հաշվապահական հաշվառման, վերլուծության եւ աուդիտի ամբիոնի վարիչի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
- Ռուստեմ Յուլդաշեւ — ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, ՌԴ արտաքին գործերի նախարարության ՄՄՀՊԻ-ի (МГИМО МИД РФ) ռիսկերի կառավարման եւ ապահովագրության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
- Տատյանա Ան – «Նախնադարյան Ռուսաստան» («Первозданная Россия») համառուսաստանյան բնության փառատոնի ղեկավարի տեղակալ, Մոսկվայի «Իտալո Կալվինո» իտալական դպրոցի ուսուցիչ.
- Հովհաննես Օքրոյան — ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող «Հնագույն քաղաքներ» ֆորումի կազմկոմիտեի նախագահ, Մոսկվայում Իտալիայի Հանրապետության դեսպանության աշխատակից
- Վարդան Գրիգորյան — Ղրիմի Հանրապետության հայոց ազգային-մշակութային ինքնավարության ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ, «Մասիսի աղավնի» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
- Գեորգի Չոբանյան — իրավաբան, «ԷՄՊ» իրավաբանական եւ խորհրդատվական բյուրոյի գործընկեր
- Ելենա Հովհաննիսյան — «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական ընկերության ղեկավար
- Մարգրետտա Միրզոյան — “Լագարդեքս” ՍՊԸ-ի հիմնադիր
- Վարդուհի Ստեփանյան — Արևմտյան Հայաստանի հայերի ժառանգ
- Լյովա Բեյբության — Ռուսաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ, Սանկտ Պետերբուրգի Ա.Լ. Շտիգլիցի անվան պետական արվեստի եւ արդյունաբերության ակադեմիայի պրոֆեսոր
- Գայանե Ջանիկյան — Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության «Կոմիտաս» մեդալի ասպետ, Ինգուշեթիայի Հանրապետության վաստակավոր արտիստ
- Ռոմա Մարգարյան — իրավաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կոմերցիոն իրավունքի մագիստրոս
- Էդուարդ Պողոսյան — Բանաստեղծ, թարգմանիչ
- Սերգեյ Գոմկցյան — Աբխազիայի Գագրայի շրջանի Ցանդրիպշայի հայ համայնքի ղեկավար, Աբխազիայի Հանրապետության Գագրայի շրջանի Ժողովրդական ժողովի պատգամավոր
- Ատոմ Մխիթարյան — ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Դոկտ. Ժիրայր Քոչարեան — Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Բեռլինի Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ (Գերմանիա)
- Արսեն Մելիքջանյան — Սփյուռքի հասարակական գործիչ (Դոնի Ռոստով)