Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անհապաղ ճանաչման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դրանից հետո համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրվեցին Պուտինի եւ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի ու ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի միջեւ։
Երեքշաբթի օրը Դաշնային խորհրդի փակ նիստում կքննարկվի ԴժՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման հարցը։
Ավելի վաղ այս խնդրանքով ՌԴ ղեկավարին էին դիմել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարները։ Երկուշաբթի օրը կայացած նիստում Անվտանգության խորհրդի անդամները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանին այլընտրանք չի թողել։