Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն

Պաշտօնական կայք

  • Քաղաքացիութիւն
  • Ընտրութիւն
  • Խորհրդարան
  • Կառավարութիւն
  • Որոշումներ
  • Օրէնքներ եւ Հռչակագրեր
  • Իրաւական փաթեթ
  • ՄԱԿ
  • Նորութիւններ
  • Մամուլ
  • Հայաստանի մասին
  • Տեսանիւթ
  • Հետադարձ կապ
  • ՀայերենՀայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe
  • العربيةالعربية

Մահացել է լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արցախի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը

LA Times. Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչի

Եպիսկոպոս. Կաթողիկոսների դիրքորոշումը Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ չի փոխվել

  • 05.04.2021

Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավվելու միջոցով անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան է արդյունավետ, դա դժվար է գնահատել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները պղծելուն։

Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավվելու միջոցով անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան է արդյունավետ, դա դժվար է գնահատել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները պղծելուն։

«Անկեղծ ասած՝ անսպասելի չի։ Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանը նոր չէ, որ պետք է ծանոթանանք։ Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր։ Ամեն դեպքում պիտի փորձենք, բայց մեծամեծ վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական-քաղաքական ության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները։ Դա որոշակի ազգային, հոգեբանական կոմպլեքսի հետեւանք է, երբ փորձում ես ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել, պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որը հայկականություն է ենթադրում, ոչնչացնել եւ ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական»,- նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն դիտարկումներին, որ Թուրքիային որպես թշնամի ընդունելու հարցը պետք է վերանայենք՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն արձագանքեց. «Ես զերծ կմնայի զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են՝ թշնամի կամ սիրելի։ Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ առարկայական իրավիճակներ, այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձեւավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ՝ չի կարելի բարեկամական կոչել։ Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է պատերազմն ավարտվել, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորսված տարածքներ, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր, այդ ֆոնի վրա այդպիսի հայտարարություններ անելը չեմ կարծում, որ օբյեկտիվ է եւ առարկայական»։

Նրա խոսքով՝ «սիրել թշնամուն» չի նշանակում՝ համակերպվել իր պահանջներին. «Քրիստոնեական ընդհանուր բարոյագիտության մեջ հաճախ թշնամու եւ բարեկամի կերպարը որոշակի ներկայացման ընթացքում ախճատումների է ենթարկվում։ Երբ մենք խոսում ենք թշնամու կերպարի մասին եւ խոսում ենք թշնամուն սիրելի անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտամունքը այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին։ Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, ասում է՝ սատանան մեր թշնամին է, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք սատանայի նկատմամբ սեր պիտի ունենանք։ Մենք սիրո բովանդակությունը բացահայտելու խնդիր ունենք։ «Սիրել թշնամուն» չի նշանակում՝ համակերպվել իր պահանջներին, «սիրել թշնամուն» նշանակում է՝ ջանք թափել թշնամու մոտ՝ քրիստոնեական զգացումները զորացնելու ուղղությամբ։ Սիրելը չի նշանակում՝ հպատակվել, ստրկանալ։ Մեր քրիստոնեական հնազանդությունը կամավոր հնազանդություն է, պարտադրված հնազանդությունը հպատակությունն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն»։

Անդրադառնալով Սուրբ Զատկի տոնին ձվի հերթերին, եւ լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ տոնի իրական նշանակությունը չեն ըմբռնում, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Այստեղ տարբեր շերտեր գոյություն ունեն։ Կարծում եմ, որ չպետք է այդպիսի հերթեր գոյանան, այդպիսի պահանջարկ ձեւավորվի սակավության պատճառով։ Պետք է նախախես պլանավորված լիներ այդ պահանջարկը բավարարելու ուղղությամբ, եթե նման իրավիճակներ լինում են, իհարկե, որոշակի մշակութային վարվեցողության հետ կապված խնդիրներ պետք է կարգավորվեն, որպեսզի զերծ լինեինք այնպիսի դրեւորումներից, ինչպիսիք տեսանք։ Անելիքներ, իհարկե, բոլորս էլ ունենք»։

Անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղելուն, ինչպես նաեւ դիտարկումներին, որ կաթողիկոսը վերջերս պահանջում էր վարչապետի հրաժարականը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Դուք նշեցիք, որ շնորհավորել է, դուք նշեցիք, որ պահանջել է հրաժարականը. հետեւությունները թողնում եմ ձեզ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ի դեմս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեր բարձրաստիճան եկեղեցականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, այդ դիրքորոշումը քանիցս հաստատել են։ Չեմ կարծում, որ այնտեղ դիրքորոշման փոփոխություն է եղել, բայց կարծում եմ՝ բացատրություններ կգտնեն տալու»։

Անդրադառնալով Զուրբ Զատկի տոնին հաջորդող մեռելոցի օրվան, որը Կառավարության որոշմամբ այս տարի դարձավ աշխատանքային օր, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ մեռելոցների օրվա հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր նաեւ նախորդ կառավարության շրջանում. «Մեռելոցների համար օրենքով նախատեսված այսպիսի դրույթ կար, որ Կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ Տաղավար 5 տոներին հաջորդող մեռելոց օրը ոչ աշխատանքային հռչակել։ Տարբեր տեսակի քննարկումների արդյունքում եղան որոշակի փոփոխություններ, զեղչերին որոշները, որոշները պահպանեցին։ Անկեղծ ասած, այդ քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել, եթե մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեցմաններ, թող այցելեն, ինչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել, հատկապես այս օրերին։ Եթե աշխատանքային օր է սահմանվում, մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, ես կարծում եմ՝ խոչընդոտում է որոշ չափով։ Այս տարի հատկապես այս պայմաններում, երբ Եռաբլուր այսպիսի հոսք կա, այսպիսի մեծաթիվ զոհեր ունենք, կարծում եմ՝ պետք էր հրաժարվել նման գործելաոճից»։

News.am

ՈՐՈՆՈՒՄ

Նորութիւններ

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։ (Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ)
  • Թուրք-ադրբեջանական ֆաշիզմ. Թաներ Աքչամ. Ադրբեջանցի զինվորների թևկապին գրված է. «Մի փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորստի հետ
  • ՈՐՈՇՈՒՄ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին
  • Ոտքի՛․ Արցախում ցեղասպանություն է ու պատերազմ
  • ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին, 12.09.2023 թ.
  • Հայտարարություն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ
  • Հայտարարություն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին. ԱՀՀ Նախագահի Հրամանագիրը — 08.06.2023 թ.
  • VIDEO – «…”Այ ընկեր, ո՞նց կարող ես միջնորդ լինել, երբ անօրինական որոշումով հանձնել ես»
  • «Ազատ ամբիոն» խորագիր. Մեծ Հայքից՝ բակային տարածք
  • Դիմում ՄԱԿ-ին. Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց — առաջարկ
  • Հայտարարություն. Համերգ Երեվանում. Խորագիրը` «ԻՄ ԱՆՈՒՆՍ Է ՊԱՅՔԱՐ»
  • VIDEO — Մեր ժողովուրդը աշխարհի տարբեր կողմերում պիտի պահանջի Արցախի հարցով ՄԱԿ -ի նստաշրջան հրավիրելու հարցը
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Խաղողօրհնեք
  • Արամ Ա-ն առաջարկեց այս ճակատագրական փուլում նոր ներկայացուցչական մարմին ստեղծել Ադրբեջանի հետ բանակցելու նպատակով
  • Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին շնորհվել է բարձր կոչում՝ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ» հասարակական բարձրագույն նշանակության նշան
  • Forbes․ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման
  • ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունը՝ Հայոց ցեղասպանությունը 2023 թվականին (Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի հարցով): Փորձագիտական եզրակացության ամբողջական տեքստը
  • ՄԱԿ-ի ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը իր զեկույցը ներկայացրել է Արցախի նախագահին՝ եզրակացնելով, որ Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության
  • ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է.
  • ՀայերենՀայերեն
  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • FrançaisFrançais
  • TürkçeTürkçe
  • العربيةالعربية

© 2023 Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն.

Made with by Graphene Themes.