Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ Հայաստանը դա շատ է գնահատում: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց արտգործնախարար Արա Այվազյանը:
Ընդ որում՝ նախարարը չհամաձայնեց այն պնդմանը, որ Հայաստանը եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախված են Ռուսաստանից:
Այվազյանը շեշտեց, որ Հայաստանի անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ը կարեւոր տեղ ունի: ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ պատերազմի ժամանակ Հայաստանն այս կազմակերպությանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, սակայն նրան չի դիմել: