ՀՅԴ-ականներն Անվտանգության խորհրդի շենքի դիմաց այրեցին Թուրքիայի դրոշը

Դաշնակցության անդամները ՀՀ անվտանգության խորհրդի շենքի դիմաց այսօր՝ մարտի 29-ին, բողոքի ակցիա իրականացնելիս այրեցին Թուրքիայի դրոշը։
Հիշեցնենք, որ 2021 թ. մարտի 27-ին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար արմեն գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ 3 անգամ հարցին նա խուսափում է ուղիղ  պատասխան տալուց:.

News.am