Զինված ուժերի ղեկավար կազմի նոր հայտարարությունը

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները եւ շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված եւ հաստատակամ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հայտարարություն է տարածել Զինված ուժերը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից եւ կանխազգալով  ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում եւ հորդորում է դադարեցնել Զինված ուժերին եւ առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով եւ ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության եւ իրավունքի նորմերով»,- ասվում է հայտարարության մեջ։

News.am