Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը: «Հայաստանը երբեք այսպիսի ողբալի վիճակում չի եղել: Հենց ղեկավարներն են նրանց դրել այս դրության մեջ:
Եւ խունտայի առաջնորդները, որոնք 20 տարի ղեկավարել են Հայաստանը՝ Քոչարյան-Սարգսյան խունտան, եւ դրանից հետո եկած կառավարությունը»,— ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ իրադարձությունները չեն ազդի նոյեմբերի 9-ին ԼՂ հարցով ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման վրա: Ադրբեջանը, նրա խոսքով, կպատասխանի «Հայաստանի կողմից ռեւանշիզմի ցանկացած փորձի»: