ԵՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել և պահանջում է վարչապետի եւ կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ համաձայն որի պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։

Հիշեցնենք, որ նախօրեին առցանց տեղի ունեցած նիստում ԵՊՀ գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ:

Քննարկումների ավարտին որոշվել էր կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

News.am