ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործության հնարավորության մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին Լեռնային Ղարաբաղում, հղում անելով Reuters-ին տված հանձնակատարի հարցազրույցին՝ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ հարցազրույցում տիկին հանձնակատարը ենթադրաբար նկատի ունի Հադրութում երկու հայ գերու սպանությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Aysor.am