Ուշադրություն, չտրվել սադրանքների

Հատուկ տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ձեզնից յուրաքանչյուրը կանգնել է հայրենիքի կողքին և մինչ օրս տարբեր եղանակներով շարունակում է իր նպաստելը բերել մեր միասնական հաղթանակի կերտմանը: Մեր համազգային համախմբվածությունը, բնականաբար, վախեցնում և թուլացնում է հակառակորդին: Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան և Ադրբեջանը, չհաջողելով իրական ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետությունների տարածքներում:

Այս գործելաոճը մեզ քաջածանոթ է դեռևս հուլիսյան սահմանային թեժացումներից հետո: Նմանօրինակ սադրանքները նոր մասշտաբներով թշնամին ցանկանում է այս անգամ կիրառել սփյուռքյան մի շարք համայնքներում: Արդեն իսկ ստացվում են տեղեկություններ այն մասին, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը ծրագրում է հայկական մեծ համայնքներ ունեցող րկրներում իրականացնել սեփական ներկայացուցչությունների կամ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ և դրանք ներկայացնել որպես «հայերի կողմից իրականացված» բռնություններ: Պատասխան ագրեսիվ գործողությունների ակնկալիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվում են հայ համայնքներում հրահրել սադրանքներ և հայերին ներկայացնել իբրև «ահաբեկիչներ»:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թշնամու այս նենգ ձեռագիրը մեզ համար նորություն չէ: Այդ իսկ պատճառով թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում կոչ ենք անում ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն, չտրվել դրանց և չիրականացնել պատասխան գործողություններ, այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել ձեր բնակության երկրների իրավապահ մարմիններին:

Միասին, համախմբված և զգոն մենք հաղթելու ենք:

20.10.2020

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Tel.՝  +374 93 49-29-76 (WhatsApp, Viber), +374 10 58-56-01 (702), +374 60 500-830, +37410 58-91-55

Web: www.diaspora.gov.am

www.gov.am/am/diaspora-affairs

E-mail : diaspora@gov.am

#ArtsakhStrong #StopAzerbaijaniAggression #StopAliyev #StopTurkishAgression #StopErdogan #SanctionAzerbaijan #SanctionTurkey #RecognizeArtsakh #AzeriWarCrimes #PeaceforArmenians

 

Ուշադրություն, չտրվել սադրանքների —

Attention! Do not give in to provocations —

Внимание! Не поддавайтесь на провокации —

20.10.2020