Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա հինգշաբթի, 15—10-2020 թ. Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 21-00-ին, (Հայաստան)
ժամը 20-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (Ֆրանսիա)
ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին:
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչ է աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով և Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) դիրքորոշման մասին:
- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կոորդինացիոն կենտրոն՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ ու արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար և Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի առաջնահերթ քայլերի մասին:
- Այլ հարցեր:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
14.10.2020 թ.