Մեծ հայրենական պատերազմի վետերանների մասնակցությամբ պատվո երթ՝ «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում

Մեծ հայրենական պատերազմի վետերանները պատվո երթ են կատարում «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հաղթանակի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։

Հիշեցնենք, որ այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։

News.am

***

Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից —

Ազատություն