Փորձագետ. Թուրքիայի տնտեսությունը փլուզման եզրին է

Աշխարհի հայտնի տնտեսագետներից, Մասաչուսեթսի տեխնոլոգոիական համալասրանի պրոֆեսոր, ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն խոսել է Թուրքիայի տնտեսության  ճգնաժամի մասին։

Թուրքական Cumhuriyet–ի հետ զրույցում, Տարոն Աճեմօղլուն նշել է, որ Թուրքիայում փորձում են «նվազագույն աշխատավարձով» ու ինֆլյացիայի նվազեցումով տնտեսությունը կայունացնել, սակայն դա հնարավոր չէ։

«Թուրքիայում արդյունաբերական հիմնարկները, կառույցներն ու կրթական համակարգը աշխատունակ չեն։ Ընկերությունները բավարարար քանակի արտադրանք չեն տալիս, արդյունավետ չեն աշխատում, քանի որ համապատասխան ներդրումներ չեն կատավրում տեխնոլոգիաների մեջ։ Այս համատեքստում նվազագույն  աշխատավարձ բարձրացնելը տնտեսության կարգավորման լուծում չէ»,–ասել է Աճեմօղլուն։

Ըստ նրա, Թուրքիայի էկոնոկիմկայի նախարարի ղեկավարած կառույցը դեռ հույս չի ներշնչում։ «Ինֆլացիան այսքան բարձրանալուց հետո իջեցնելը շատ դժվար կլինի։ Սակայն ինֆլացիան իջեցնելով էլ Թուրքիայի տնտեսությունը չի կարգավորվի։ Թուրքիան շատ խորքային խնդիրներ ունի։

Թուրքիան տեխնոլոգիաները ճիշտ չի օգտագործում, հետ է մնում ներդրումներում, չունի որակավորված մասնագետներ։

Քաղաքական պատճառներով ազատությունները սահմանափակված փայլուն երիտասարդները  Թուրքիայից հեռանում են։ Եթե քիչ գնան, խնդիր չկա, սակայն այս չափի մեծ թվի դեպքում այն ճանապարհ կբացի դեպի փլուզում, եւ Թուրքիան դրա եզրին է»,–ասել է հայազգի տնտեսագետը։