ԿԸՀ ՈՐՈՇՈՒՄ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին, 12.09.2023 թ.

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի

ՈՐՈՇՈՒՄ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների մասին, 12 սեպտեմբեր 2023 թ.

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի

(10 դեկտեմբեր 1948 թ.),

ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13 սեպտեմբեր 2007 թ.),

«Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի ( 24 մայիս 2013 թ.),

եւ համաձայն՝

— «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 14 հունիս 2023 թ.),

— Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 4-րդ նստաշրջանի որոշման, 6 հունիս 2023 թ.:

— Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 05/2023, 08 հունիս 2013 թ. «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունններ անցկացնելու մասին»,

Հայ ժողովորդի պատմության մեջ երրորդ անգամ աշխարհում, 2023 թ. օգոստոսի 29-ից, ժամը 24-00-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 3-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով, տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվեցին ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ, համացանցում, հետեւյալ հասցեով www.elections-western-armenia.info, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի տարածքային գրասենյակներում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրությունները կազմակերպելու համար ձեւավորվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված էր կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:

2023 թ. հունիսի 1-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 12-ը անցակցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14 նիստ, որտեղ ընդունվել են համապատասխան որոշումներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու համար, հաստատվել են ընտրողների եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների թեկնածուների ցուցակները, ինչպես նաեւ ստուգվել եւ վերջնականապես հաստատվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների արդյունքները:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝

  • խորհրդարանի ընտրությունների՝ elections-western-armenia.info,
  • քաղաքացիության համար դիմելու՝ citizenship-western-armenia.info,
  • խորհրդարանի՝ parliament-wa.info,
  • կառավարության gov-wa.info եւ ԶԼՄ-ներում մշտապես հրապարակվել են նյութեր ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքի մասին վեց լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու, այդ թվում՝ ընտրողների ու պատգամավորության թեկնածուների գրանցման եւ քվեարկության համար համացանցում բացվել է հատուկ կայքէջ հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին՝

  • առաջին, դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության համար,
  • երկրորդ, գրանցվել որպես ընտրող,
  • երրորդ, համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանի № 05/2023, 8 հունիս 2023 թ․, հրապարակված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում, գրանցվել որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածու,
  • չորրորդ, որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացի մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններին ուղիղ եւ գաղտնի քվեարկության միջոցով:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորության թեկնածու է առաջադրվել 149 անձ:

Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորության թեկնածու, 14 անձի դիմում մերժվել է: Նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու:

Սույն որոշումը չի բողոքարկվել:

Համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 05/2023, 08 հունիս 2013 թ., հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների թեկնածուների վերջնական ցանկը՝ բաղկացած 135 անձից, որոնց տվյալները մուտքագրվել են քվեարկության ընտրացուցակ:

Պաշտոնապես գրանցված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորի թեկնածուների ցանկը հրապարակվել է 2023 թ. օգոստոսի 28-ին ընտրությունների պաշտոնական կայքում՝ www.elections-western-armenia.info:

2023 թ. հունիսի 9-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ներառյալ, գրանցվել է, մասնակցել եւ քվեարկել է 63724 ընտրող 53 երկրից, փաստորեն ներկայացված աշխարհի գրեթե բոլոր հայաբնակ տարածքներից, որոնք, ինչպես եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, ստացել են իրավունք մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորի թեկնածուների ընտրություններին:

Ընտրողներ հետեւյալ երկներից են՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, Արեւմտյան Հայաստան, Ռուսաստան (ներառյալ Ղրիմը), Աբխազիա, Ջավախք, Վրաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Մեքսիկա, Բոլիվիա, Ավստրալիա, Ինդոնեզիա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Չեխիա, Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Նիդեռլանդներ, Սերբիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Սլովակիա, Չեռնոգորիա, Իսպանիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Բելառուս, Լիբանան, Իրան, Սիրիա, Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Եգիպտոս, Կատար, Իսրայել, Թուրքիա, Սինգապուր, Ղազախստան, Ուզբեկստան:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններին մասնակցած եւ քվեարկած 63.724 ընտրողներից՝

կողմ՝ քվեարկել է 62.579 ընտրող, ինչը կազմում է 98,203 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,

— դեմ՝ քվեարկել է 276 ընտրող, ինչը կազմում է 0,433 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,

— անվավեր՝ ճանաչվել է 869 քվե, ինչը կազմում է 1,364 % ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թվից:

Ընտրությունների արդյունքով ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 135 պատգամավոր:

Պատգամավորներն ընտրվել են 19 երկրների 43 քաղաքներից:

Դրանք են՝ Հայաստան, Ռուսաստան, Աբխազիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Իսրայել, Արցախ, Սիրիա, Կանադա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Բելգիա, Ինդոնեզիա, Շվեյցարիա, Իսպանիա, Թուրքիա (Արևմտյան Հայաստան), Մեծ Բրիտանիա, Հունաստան:

Քաղաքները՝ Երևան, Էջմիածին, Արմավիր, Թալին, Գորիս, Սպիտակ, Դվին, Ապարան, Գառնի, Ստեփանակերտ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Նովոռոսիյսկ, Օդինցովո, Տուլա, Վոլգոգրադ, Գագրա, Սուխում, Փարիզ, Նիցցա, Տուրկոինգ, Կրետեյլ, Շուազի-լե-Ռու, Լոնդոն, Լոս Անջելես, Տարզանա, Վալենսիա, Արշոտ, Բեյրութ, Երուսաղեմ, Կիրթ Աթա, Դենպասար, Օտմարսում, Վաստերաս և այլն:

Ընտրված պատգամավորները Արևմտյան Հայաստանի 30 շրջաններից և շրջաններից են՝ Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիա, Կարին (Էրզրում), Կարս, Արդագան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կիլիկիա, Ադանա, Ուրֆա, Մալաթիա, Մարաշ, Խնուս, Դերսիմ, Տարոն և այլն, ինչպես նաև Արցախից, Ջավախքից և Խոյից։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետեւյալն է՝

70 տարեկանից բարձր — 28 պատգամավոր,

60-ից մինչեւ 70 տարեկան — 41 պատգամավոր,

50-ից մինչեւ 60 տարեկան — 29 պատգամավոր,

40-ից մինչեւ 50 տարեկան — 23 պատգամավոր,

30-ից մինչեւ 40 տարեկան — 9 պատգամավոր,

30-ից փոքր — 5 պատգամավոր:

Ամենատարեց պատգամավորը 85 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամավորը 23:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 135 պատգամավորներից 33-ը վերընտրվել են Խորհրդարանի 1-ին գումարման կազմից, 60-ը 2-րդ գումարման կազմից, իսկ 42-ը ընտրվել են առաջին անգամ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել 26 կին, որը կազմում է ընդհանուր թվի 19 %-ը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների 5 ներկայացուցիչ. ասորի, հույն:

Հիշեցնենք, որ 2013 թ նոյեմբերի 22-30-ը, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների ընտրություններ, որին մասնակցել են 18837 ընտրող՝ 41 երկրներից։ Միասնական ցուցակով ընտրվել են 64 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացել են 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը, որին մասնակցել են 51․505 ընտրող՝ 47 երկրից: Միասնական ցուցակով ընտրվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավոր:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման կազմում ընտրված 135 պատգամավորներից 104-ը բարձրագույն կրթություն ունեն, 21-ը՝ գիտնականներ են, այդ թվում՝ 8 գիտության դոկտոր, 12-ը՝ մշակույթի գործիչներ, 25-ը՝ զինված ուժերի վետերաններ, Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի մասնակիցներ։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Քվեարկության անցկացման եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեով բողոքներ չեն ստացվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է՝

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած:
  2. Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 135 պատգամավորների ընտրությունը: (Ցուցակը կցվում է)
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հաստատմանը ներկայացնել 135 պատգամավորների լիազորությունները:

Որոշումն ընդունված է միաձայն:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

ընտրությունների անցկացման

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով