ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ցեղասպանություն է.

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից, որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ ցանկացած սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի առաքմանը, լուսաբանվում է զանգվածային լրատվամիջոցներում 2022թ. դեկտեմբերից եւ քննարկվում քաղաքական ղեկավարների կողմից։ Այս մասին նշվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարությունում, որը հրապարակել է զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

«Իմ ավանդն այն է, որպեսզի բացատրեմ, թե ինչու սա պետք է համարել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի II(c) հոդվածին համապատասխան. «Խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են նրա ֆիզիկական ոչնչացմանը»,- գրել է Օկամպոն։

Նրա խոսքով՝ այստեղ գազախցիկներ չկան, եւ «չկան հարձակումներ մաչետեներով», բայց կա այլ զենք՝ քաղցը։

«Քաղցը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ իրականացվելիք արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը կոչնչանա մի քանի շաբաթ հետո։

Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի քաղցը շատ առումներով  ցեղասպանության արքետիպ է կենսապայմանների թելադրման միջոցով՝ ուղղված խմբի ոչնչացմանը։ Դա եզրափակում է ողբերգական շրջանակը, որովհետեւ «թուրք կառավարիչների վերաբերմունքը հայերի հետ 1915թ. ապահովում է հարացույցը Ցեղասպանության մասին դրույթի համար, որը վերաբերում է կենսապայմանների պարտադրմանը»։

Որպես մարդ, որը որոշ փորձ ունի այս ոլորտում, ինձ համար պատիվ էր ավանդ ունենալ՝ անաչառ հաշվետվություն ներկայացնելով, եւ ես պատրաստ եմ օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել հայկական խմբի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում»,- իր զեկույցում ընդգծել է Օկամպոն։

***

ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական ​​եզրակացությունը՝ Հայոց ցեղասպանությունը 2023 թվականին (Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի հարցով)

փորձագիտական ​​եզրակացության ամբողջական տեքստը անգլերեն լեզվով