Վահան Բաբախանյանի 60-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Հարգելի ընկերներ

Այսօր՝ 2022 թ. մայիսի 26-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի փոխնախագահ, «Խաչմերուկ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, հայտնի բլոգեր, «Miaban.ru», «Aga-tribunal.info» (Armenian Genocide in Azerbaijan), «Crossroadorg.info» ինտերնետ կայքերի հիմնադիր և ղեկավար ՎԱՀԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ  ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

 Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ հասարակական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ վնասի հատուցման հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, եւ Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Վահան Բաբախանյանին  60-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

26.05.2022 թ.