Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ժամանակով 23.50-ին հաշվարկել է երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 2,54 տոկոսը: Ներկայացված են 156 փոքր գյուղական համայնքների ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» — 61,47 տոկոս (19743 ձայն),
2. «Հայաստան» դաշինք — 17,58 տոկոս (5645),
3. «Պատիվ ունեմ» դաշինք — 5,38 տոկոս (1728),
4. «Բարգավաճ Հայաստան» — 5,42 տոկոս (1740),
5. «Հանրապետություն» — 2,04 տոկոս (654),
6. «Լուսավոր Հայաստան» — 1,26 տոկոս (404).
Մնացած թեկնածուները դեռեւս հավաքում են մեկ տոկոսից ցածր ձայներ: