Կիպրոսի հոգեւոր առաջնորդները դատապարտում են հայկական վանքի տարածքի օգտագործումը տեխնո-երեկույթի համար

Կիպրոսի հոգեւոր առաջնորդները դատապարտում են հայկական վանքի տարածքի օգտագործումը տեխնո-երեկույթի համար: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է Financial Mirror-ը:

Սուրբ Մակարավանքը գտնվում է  Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային Կիպրոսում՝ Պենտադակտիլոս լեռնաշղթայում:

Համատեղ հայտարարության մեջ Կիպրոսի հոգեւոր առաջնորդները դատապարտել են «Կիպրոսի երկրպագության վայրերի եւ գերեզմանատների չարաշահումը, անհարգալից վերաբերմունքը եւ պղծումը ՝ անկախ մտադրությունից, դավանանքից»:

Միջոցառումների պլանավորման թիմը տեխո-երեկույթ էր կազմակերպել հայկական վանքում:

Միջոցառումը ձայնագրվել  եւ տեղադրվել է YouTube-ում ապրիլի 7-ին:

Սուրբ Մակարավանքը 11-րդ դարի վանք է, որը հիմնադրվել է Կոպտի Ուղղափառ եկեղեցու կողմից ՝ ի հիշատակ Ալեքսանդրիայի ճգնավոր սուրբ Մակարի:

Վանքը հայ համայնքին է հանձնվել 15-րդ դարում եւ այդ ժամանակից ի վեր անխզելիորեն կապված է դրա հետ:

Վանքն առանց հսկողության է մնացել 1974 թվականից եւ անհապաղ պաշտպանության, նորոգման եւ ամբողջական վերականգնման խիստ կարիք ունի:

ԱՄՆ դեսպանատունը նույնպես «խստորեն դատապարտել է» Սուրբ Մակարավանքի օգտագործումը: «Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, եւ մենք կրկնում ենք հոգեւոր առաջնորդների կոչը, որ բոլոր աղոթատեղիները պաշտպանված  պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից եւ պղծումից»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ դեսպան Ջուդիթ Գարբերը:

News.am