ARAVOT. Ոչ պատահական «զուգադիպություններ»

Փաշինյանի ու Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները բառացի կրկնվում են. թիրախը՝ ՀՀ պետության իրավական գոյության և պետական խորհրդանիշների հարցերն են

Իլհամ Ալիև, 24.12.2022 — «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է… Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Այժմ, երբ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, այդ հարցն արդեն մեր օրակարգում է։ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը շուտ էր, բայց հիմա մենք չպետք է ժամանակ կորցնենք…»:

Նիկոլ Փաշինյան, 24.05.2023 — «Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ մենք փորձում ենք այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ»: Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ՝ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:

Նիկոլ Փաշինյան, 15.06.2023 — «Միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել, երբ 1991 թվականին այդ զինանշանն ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականի հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է: Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ…»:

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Թուրալ Գանջալիև, 16.06.2023 — «Հայաստանը պետք է վերջ դնի իր հարևանների տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններին։ Հարևան պետությունների նկատմամբ տարածքային նկրտումներ կան նաև Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա են։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Թուրքիայի տարածքում գտնվող Աղրը դաղ (Արարատ) լեռը։ Հայաստանը պետք է վերանայի այդ հարցերը»:

Իլհամ Ալիև, 13.04.2021 — Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց [հայկական] բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

: Աննա Հակոբյան, 01.04.2023 — «Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»

Նիկոլ Փաշինյան, 15.06.2023«Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին…»:

 Պատրաստեց Տաթևիկ Հայրապետյանը

«Առավոտ» օրաթերթ 17.06.2023