ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

ARMENPRESS