Category: Մամուլ

22.10.2020. ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել

22.10.2020. Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները։

Continue reading

Փաշինյանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին դիմելու հավանականության մասին

Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին կամ, հնարավոր է, ուղիղ Ռուսաստանին: Այդ մասին Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ռազմական գործողությունների էսկալացիայի և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Երեւանը կդիմի՞ արդյոք ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

Continue reading

Զատուլինը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության համատեքստում «դեսանտային գործողության» մասին իր հայտարարությունը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության համատեքստում «դեսանտային գործողության» մասին իր հայտարարությունը:

Continue reading

«Վզգլյադ». Ռազմական փորձագետը գնահատել է Հայաստանում ռուսական դեսանտային օպերացիայի գաղափարը

«Այն փաստը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի ձեւ է նրա դեմ»,- «Վզգլյադ» թերթին ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը` Հայաստանում ռուսական դեսանտային օպերիացիայի հնարավորության մասին:

Continue reading

ՌԴ Պետ​​դումայում սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Մոսկվան ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նույնիսկ թույլ է տվել ԼՂՀ տարածքում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորությունը, չնայած

Continue reading

Թուրքիայի փոխնախագահ. Անկարայում կարծում են, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանը այն երկրներից է, որի հետ Թուրքիային հաջողվել է առավել առողջ հարաբերություններ կառուցել: Այսպիսի կարծիք է չորեքշաբթի օրը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Ռուսաստանը, թերեւս, այն երկրներից է,

Continue reading

Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, երբ խոսքը Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին է

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց Amnesty International-ը հայտարարել է, որ Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է իսրայելական կասետային ռումբ: Հայտարարության համաձայն, ռումբն ընկել է բնակելի թաղամասում այն բանից հետո, երբ, ըստ ամենայնի, այն արձակել են ադրբեջանական զորքերը,

Continue reading

Վլադիմիր Պուտին. «Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել»

Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում՝ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չեն համընկնում:

Continue reading

Իրանը ՀՕՊ լայնածավալ զորավարժություններ է սկսել

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի կեսից ավելին ընդգրկող լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, հաղորդում է Tasnim News-ը: Զորավարժություններին մասնակցել են բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ) հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Continue reading

Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ․CIT-ի հետաքննական հոդվածը

Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր

Continue reading

Ուշադրություն, չտրվել սադրանքների

Հատուկ տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ձեզնից յուրաքանչյուրը կանգնել է հայրենիքի կողքին և մինչ օրս տարբեր եղանակներով շարունակում է իր նպաստելը բերել մեր միասնական հաղթանակի կերտմանը: Մեր համազգային

Continue reading

Արցախ է տարվել Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքներով` Աշոտ Երկաթի խաչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Continue reading

ՊԲ-ն ադրբեջանական ուժերին պատճառում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: «Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ

Continue reading

Մեր նորօրյա հերոսները հրետանավորներն են

Այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին, գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, շեշտելով, որ վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար,

Continue reading

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՄԱԿ-ում

Continue reading

Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատում ԼՂ անկախությունը ճանաչելու առաջարկ կներկայացնի

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վալերի Բուայեն գրառում է կատարել

Continue reading

«Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում». Փարիզի քաղաքապետ

Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ուստի` Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում:

Continue reading

Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման   բանաձևը: բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յսբուք»-ի իր էջում գրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։ «Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց

Continue reading

Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստին հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում»- հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով իր աղբյուրները: Ֆրանսիայի Պաշտպանության խորհուրդը` նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, կիրակի երեկոյան

Continue reading

Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ունի Ղարաբաղի հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ռուսաստանի Դաշնությունն այս պահին լեգիտիմ իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու, քանի որ սիրիական ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից մասնակցում են ԼՂ-ի դեմ պատերազմում, անմիջական վտանգ են ներկայացնում

Continue reading