Գալուստ Տրապիզոնյանի մայրիկի՝ Վաշտիկ Երվանդի Տրապիզոյանի, մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք

Աբխազիայի Հանրապետության հայ համայնքի նախագահ, Աբխազիայի հերոս, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Գալուստ Տրապիզոնյանին նրա սիրելի մայրիկի Վաշտիկ Երվանդի Տրապիզոնյանի մահվան կապակցությամբ։

Վաշտիկ Տրապիզոնյանը համշենահայության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքից հեռու, սակայն Հայրենիքի սերն ու կարոտը սրտում, եւ որպես հայկական օջախի պահապան մայր, փոխանցում այդ վսեմ զգացմունքները իր զավակներին ու թոռներին։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական հայը, քաղաքացին եւ ազատարար մարտիկը։

Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների կողմից հայտնում ենք խորին ցավակցություններ եւ այս դժվարին պահին նաեւ զորակցություն մեր շատ սիրելի ընկերոջն ու գործընկերոջը՝ Գալուստ Տրապիզոնյանին, նրա ընտանիքին ու հարազատներին։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

 Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

 06․07․2019 թ․