Մեկ տարի անց. Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի անարդարացի եռակողմ հայտարարության անվավերության եւ հայ ժողովրդի համար նոր ագրեսիայի սպառնալիքները կանխելու խնդիրների մասին (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը)

 

 

 

 

 

(Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը)

2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի է անցել, եւ արդեն կարելի է գնահատել, ավելի հստակ վերլուծություն անել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր հատուկ Հայտարարության բոլոր դրույթները հաստատվել են։

Միանշանակ համարում ենք հրադադարը՝ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտը, Թուրքիայի եւ Սիրիայից եւ Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչների՝ ԴԱԻՇ-ի անմիջական մասնակցությամբ, Իսրայելի վարչապետի, Պակիստանի եւ այլ երկրների մեղսակցությամբ, ընդդեմ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), մեծ ձեռքբերում խաղաղության եւ հայրենիքի հազարավոր պաշտպանների եւ Արցախի խաղաղ բնակիչների՝ երեխաների, կանանց եւ տարեցների կյանքեր փրկելու գործում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ։

2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր Հայտարարության մեջ արդարացիորեն եւ ճշմարտացիորեն մատնանշել ենք Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության անվավերությունը, անօրինականությունն ու անարդարությունը, որը ստորագրվել է Հայաստանի նկատմամբ ագրեսորի պարտադրանքով, եւ որում հայ ժողովուրդի շահերը փաստորեն անտեսվել են։

Համաձայն միջազգային իրավունքի, Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերի, միջազգային կոնվենցիաների եւ հռչակագրերի, ներառյալ, 1969 թվականի մայիսի 23-ի «Պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի՝ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված ցանկացած «թուղթ» (պայմանագիր, համաձայնագիր, հռչակագիր եւ այլն) համարվում է անվավեր։ (Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդվածում ասվում է. «Պայմանագիրն առոչինչ է, եթե դրա կնքումը բխում է ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ խախտելով Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները»):

Իսկ ագրեսորի կողմից Հայաստանին պարտադրված ցանկացած պայմանագրի ստորագրում, որտեղ փաստացի անտեսվում են հայերի շահերը, կհամարվի առոչինչ ու անվավեր։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի Հանրապետությանը, ամբողջությամբ կամ մասամբ չեն կատարվել։ Իսկ Հայաստանի Հանրապետությանը շարունակ նորանոր պահանջներ են ներկայացվում ագրեսորի եւ նրա հովանավորների կողմից, ներառյալ, պետական սահմանի բռնի ու անարդար սահմանագծման ու սահմանազատման, ռազմավարական որոշ տարածքների օտարման, այսպես կոչված, «Տրանսպորտային միջանցքներ» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով բացելու վերաբերյալ, ինչը նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի փաստացի բռնակցում եւ ագրեսիայի շարունակություն։

Տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության բոլոր հարցերը վտանգված են եւ կարգավորված չեն։ Ավելի քան մեկ տարի ագրեսորի՝ Ադրբեջանի, գործողությունները Հայաստանում եւ Արցախում ոտնահարում են մարդու տարրական իրավունքները՝ կյանքի, աշխատելու, սովորելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների շարժման ժամանակ միտումնավոր միջադեպեր են ստեղծվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կեղծ հղումով։

Հայաստանին տնտեսապես ձեռնտու չէ եւ արդյունավետ չէ բոլոր այս կոմունիկացիաների բացումը։ Դա ավելի շատ ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, ինչպես նաեւ արտաքին որոշ խաղացողների։

Նշենք նաեւ, որ հաստատված փաստ է միջազգային հանցագործության՝ ռազմական ագրեսիայի իրականացումը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից,՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի, Սիրիայից եւ Լիբիայից ԴԱԻՇ միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ, ընդդեմ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), նպատակ հետապնդելով զրկելու նրան ինքնորոշման, անկախության, ազատության, զարգացման ու ապագայի իրավունքներից, եւ բռնազավթելու նրա տարածքի մի մասը։ Ադրբեջանը բազմիցս հրթիռային հարվածներ է հասցրել քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներին նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրման եւ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտի օրը, ադրբեջանցի զինվորականներն իրենց տարածքից, շարժական զենիթահրթիռային համակարգով, Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ռազմական գործողությունների գոտուց դուրս, ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի Մի-24 ուղղաթիռը խոցեցին, որն օդից ուղեկցում եւ հսկում էր դեպի Արցախ ռազմական գործողությունների գոտի մեկնող ռուս խաղաղապահներին։ Վթարի հետեւանքով զոհվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամները։ Ռազմական այս հանցագործությունը մինչ օրս չի ստացել համապատասխան գնահատական, իսկ իրական հանցագործները՝ պատվիրատուներն ու կատարողները, չեն պատժվել։ (Վերը թվարկված հանցագործությունները համապատասխանում են «ագրեսիա» սահմանմանը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314 (XXIX) բանաձեւով):

Բազմաթիվ վավերական փաստերով միանշանակ հաստատվել են հետեւյալ փաստերը․

— Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները Արցախի Հանրապետության հայերի` ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ։

Ադրբեջանը գործածել է ֆոսֆոր պարունակող զենքեր, որոնք քիմիական զենքի տարրեր են պարունակում։ Սպիտակ ֆոսֆորով զինամթերք հիմնականում օգտագործվում էր անտառներում, բնակավայրերի մոտ, որտեղ զինված հարձակումների ժամանակ ապաստան էր գտել խաղաղ հայ բնակչությունը։ Եվ սա զանգվածային ոչնչացման զինամթերք է, որն անուղղելի վնաս է հասցրել ոչ միայն մարդկանց, այլեւ շրջակա միջավայրին։

— Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության՝ կրոնական (հեթանոսական եւ քրիստոնեական), մշակութային եւ ճարտարապետական հուշարձանների, հնագիտական վայրերի ոչնչացումը եւ յուրացումը։

Հետեւաբար, անհրաժեշտ է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) եւ ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը պատճառված նյութական եւ ոչ նյութական վնասի որակական (կվալիմետրիկ) գնահատումը, համապարփակ փորձագիտական հաշվառումը եւ վերլուծությունը, ինչպես ռազմական ագրեսիայի ժամանակ, այնպես էլ խաղաղ ժամանակներում՝ նախապատերազմյան եւ հետպատերազմյան ժամանակներում։

— Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ներառյալ. դաժան եւ անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների եւ խաղաղ հայ բնակչության նկատմամբ, նրանց պատանդ վերցնելը, ինչպես նաեւ մահացած զինծառայողների եւ սպանված խաղաղ բնակիչների դիերի ծաղրը.

հայատյացության եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու ադրբեջանական իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, էթնիկական հողի վրա քաղաքացիների խտրականությունը, էթնիկ զտումների եւ Հայերի ցեղասպանության հետեւանքով փախստականների եւ ներքին տեղահանվածների իրավունքների ոտնահարումը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, Մարաղայում, Շահումյանի շրջանում՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից «Օղակ» գործողության արդյունքում, խաղաղ ժամանակ, ռազմական գործողությունները եւ ահաբեկչությունը։

Արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, իսկ ավելի շատ մարդիկ վիրավորվեցին։ Ադրբեջանի Հանրապետությունում ազգությամբ հայ ավելի քան 500 հազար քաղաքացի դարձել է փախստական եւ ավելի քան 300 հազար ներքին տեղահանված անձ։

Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կազմակերպել եւ իրականացրել են իսկական Ցեղասպանություն, էթնիկ զտումներ եւ տեղահանություն հանրապետության տարածքում բնակվող բնիկ հայ բնակչության նկատմամբ.

— Ադրբեջանական Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքների անօրինական եւ անընդունելի բնակեցումը օտարերկրյա վարձկանների եւ ԴԱԻՇ միջազգային ահաբեկիչների կողմից՝ Սիրիայից եւ Լիբիայից, որոնք հավաքագրվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

Հատուկ նշենք, այսպես կոչված, «սահմանագծում եւ սահմանազատում» իրականացնելու անօրինականության, ոչ իրավաչափության ու անթույլատրելիության մասին, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխությունը առանց երկկողմ միջազգային պայմանագրի՝ հիմնվելով միայն ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման վրա, ինչպես նաեւ. որպես օտարերկրյա մասնավոր ընկերության GPS համակարգի միջոցով Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքների՝ ՀՀ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածի տարածքների մի մասի փոխանցումը ագրեսորին։

ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը, հատկապես Ադրբեջանական ԽՍՀ-ում ապօրինի եւ արհեստական բաժանումները չեն կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման համար։

Ճիշտ այդպես ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի խորհրդային քարտեզները չեն կարող միակ հիմք ծառայել պետական սահմանի սահմանազատման համար, քանի որ ԽՍՀՄ կազմ մտնելուց դեռ շատ առաջ միջազգային հանրությունը որոշել է Հայաստանի սահմանները։

Միջազգային ընկերակցության կողմից ընդունված միակ իրավական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների վերաբերյալ Փարիզի խաղաղության կոնֆերանսի (1919-1920 թթ.) հատուկ հանձնաժողովի 1920 թ. Փետրվարի 24-ի Զեկույց-առաջարկն է եւ սույն Զեկույցին կից՝ քարտեզները:

Համաձայն Փարիզի խաղաղության կոնֆերանսի հատուկ հանձնաժողովի 1920 թվականի փետրվարի 24-ի Զեկուց-առաջարկի որոշվել են Հայաստան պետության սահմանները, Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման իրավունքը պատկանում է Ազգերի Լիգային (նրա իրավահաջորդը Միավորված Ազգերի Կազմակերպությունն է), ընդ որում՝ հիմք են ընդունվել մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը գոյություն ունեցող ազգային տեղաբաշխման տվյալները։

Պարզ ասած՝ ինչ սահման էր սահմանվել, նույնը պետք է լիներ ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ, երբ այն փլուզվեց։

Այսինքն, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները եւ արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի քարտեզները չեն կարող գերակայել միջազգային ընկերակցության օրինական քարտեզներին եւ որոշումներին։

Ներկայիս ազգային կազմը նույնպես չի կարող հիմք ծառայել սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայերի բնաջնջման, էթնիկ զտումների եւ տեղահանության հանցավոր քաղաքականության հետեւանքով։

Իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ (ex injuria non oritur jus):

Նշենք նաեւ, որ ըստ առաջատար միջազգային վերլուծական կենտրոնների եւ փորձագետների մեծամասնության, ներառյալ եւ Ռուսաստանի, «Թուրքիան, բախվելով Լիբիայում եւ Սիրիայում իր «նախագծերի» լիակատար ձախողմանը, անկասկած ձգտում է փոխհատուցել այդ կորուստները գոնե Կովկասյան տարածաշրջանի հաշվին։ Ադրբեջանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցությունը կօգնի Թուրքիայի նախագահ Էրդողանին կյանքի կոչել ոչ միայն պանթուրքիզմի իր ռազմավարական դոկտրինը եւ, այսպես կոչված. «Մեծ Թուրանը», բայց նաեւ կմոտեցնի Թուրքիային Չինաստանի ցամաքային հաղորդակցություններին եւ իհարկե «Կոմունիկատորին», որը կապում է հիմնական արտադրողին՝ Չինաստանին, կարեւոր վճարունակ սպառողներից մեկի՝ Եվրոպայի հետ։ Իսկ դա, ինքնին, նրա համար տնտեսական զգալի առավելություն կլինի։ Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան, ձգտելով մտնել երկու բեւեռների քաղաքակրթական ցանկացած նախագծերի մեջ, փորձում է քաոս ստեղծել այնտեղ։

Եթե Թուրքիան կարողանա կյանքի կոչել այս բոլոր ծրագրերը, ապա նրա պահվածքը, անկասկած, կարող է դառնալ ոչ լիովին կանխատեսելի։ Անկարայի եւ Բաքվի դիվանագետները, միավորելով իրենց ջանքերն այս ուղղությամբ, կա՛մ լուրջ սխալ են թույլ տալիս, կա՛մ չափազանց ինքնավստահ են գործում՝ ելնելով իրենց որոշակի նկատառումներից։ Միեւնույն ժամանակ Հայաստանի նկատմամբ կիրառում են ուժի գործոնը, ինչը չափազանց անարդյունավետ է եւ ճիշտ չէ։ Ուստի, եթե նույնիսկ թուրք-ադրբեջանական դիվանագիտական աշխատանքը, այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքի» հարցում սկիզբ առնի, ապա դա երկարատեւ ու դժվարին է լինելու եւ, ի վերջո, չի իրականացվելու։

Ավելին, այն սցենարը, ըստ որի Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են տարածաշրջանում, առաջին հերթին կապված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարգը փոխելու նրանց ցանկության հետ, եւ այդ պատճառով դիվանագիտական քննարկումներն այս հարցի շուրջ կարող են երկար ձգվել, բայց ոչ մի դրական արդյունքի չեն կարող հանգեցնել։

Միեւնույն ժամանակ, ռազմավարական ծրագրում Բաքուն եւ Անկարան նախադրյալներ են ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ ավելի պայթյունավտանգ եւ խոշոր հակամարտությունների, ռազմական բախումների առաջացման համար։

Անդրկովկասում, որտեղ հատվում են բազմաթիվ ներքին ու արտաքին խաղացողների շահերը, չկան պարզ լուծումներ, եւ միշտ չէ, որ հնարավոր է պահպանել դիրքերը, թեկուզ բռնի ուժով նվաճվածները։ Դա անպայմանորեն պետք է հասկանան ե՛ւ Բաքուն, ե՛ւ Անկարան, այլ ոչ թե հույսերով տարվեն, թե կկարողանան «ճզմել» թուլացած Հայաստանը։ Դա անհնար է։

Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ագրեսիան արդեն իսկ վկայում է հայկական խնդիրների ներուժի մասին, այլապես երեք, կամ միգուցե բոլոր վեց պետություններ, Սիրիայից եւ Լիբիայից ԴԱԻՇ-ի արմատական միջազգային իսլամական ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ, այդքան մեծ ջանքեր չէին ուղղորդի իրենց հետապնդած նպատակներն ինչ որ կերպ անցկացնելու համար։ Այս ներուժն ըմբռնելով եւ դա հաշվի առնելով ազգային օրակարգ է պետք ձեւավորել — ահա սա է անհրաժեշտ հայ ժողովրդին՝ ճեղքում իրականացնելու համար։ Դրա համար կան բոլոր պայմանները՝ եւ՛ ներքին, եւ՛ արտաքին:

Կարեւոր է հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) եւ Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) համապատասխան զեկույցները ցույց են տալիս, որ հայ բնակչության համար անհնար է. ազատ ապրել Ադրբեջանում։

Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ընթացքում եւ դրա ավարտից անմիջապես հետո Եվրոպայի եւ Ամերիկայի բազմաթիվ երկրներ՝ ի դեմս կենտրոնական եւ մարզային իշխանությունների եւ խորհրդարանների (օրինակ՝ Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Կիպրոսի, Ավստրիայի, Չիլիի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի (Կալիֆորնիա, Նյու Ջերսի եւ այլ նահանգներ), Իսպանիայի (Կատալոնիա, Բասկերի երկիր), Իտալիայի (Միլան եւ այլն), Շվեյցարիայի (Ժնեւի քաղաքային խորհուրդ), Ավստրալիայի (Նոր Հարավային Ուելսի օրենսդրական օրենսդրություն), խստորեն դատապարտել են Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան՝ Թուրքիայի եւ միջազգային իսլամական ահաբեկիչների՝ ԴԱԻՇ-ի անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ եւ պահանջել ադրբեջանական զինուժն ու նրանց աջակիցներին անհապաղ դուրս բերել այն տարածքից, որ բռնագրավվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով։

2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը, 2020 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ֆրանսիայի Խորհրդարանի Ստորին պալատը, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների Խորհրդարանը ընդունել են Արցախը (Լեռնային Ղարաբաղ) ճանաչելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախության իրավունքը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւեր, որպես անվտանգության միակ երաշխիք։

2020 թվականի հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) պետական անկախությունը ճանաչել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Ազգային ժողովը (Խորհրդարանը) եւ Կառավարությունը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը։

Այս իրավիճակում ողջ հայ ժողովուրդը՝ եւ՛ Հայաստանի Հանրապետությունում, եւ՛ Արցախի Հանրապետությունում, եւ՛ աշխարհասփյուռ բազմամիլիոնանոց Սփյուռքում, արդեն լինելով քաղաքական սուբյեկտ, իրավասու է լուծելու այն բոլոր հարցերը, որոնք կապված են ողջ հայ ժողովրդի նկատմամբ գոյություն ունեցող սպառնալիքների ու մարտահրավերների, այդ թվում՝ Արցախի եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, եւ Հայաստանի պետական սահմանի բռնի սահմանագծման եւ սահմանազատման փորձերի հետ։

Աշխարհասփյուռ հայությունը երբեք չի համակերպվի նման անարդարության ու անօրինականության հետ, եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր հզոր ազդակ կստանա ամբողջ աշխարհում։

Արցախի եւ արցախահայության պայքարը՝ պայքար է Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ցեղասպան քաղաքականության դեմ, պայքար է գոյատեւման, ինքնորոշման, անկախության իրավունքին համապատասխան սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու իրավունքի համար. ազատության, եւ ամենակարեւորը՝ սեփական հիմնարար իրավունքները իրականացնելու՝ իրավունքը կյանքի, զարգացման եւ ապագայի նկատմամբ։

Վերստին հրապարակում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ «Արցախի վերաբերյալ 09.10.2020 թ. Հայտարարության անվավերությունը եւ հայ ժողովրդի խնդիրները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու համար»

«Ստորագրված Հայտարարությունը ստորագրման պահից իրավաչափ չէ տասնյակ կոպիտ խախտումների եւ պատճառաբանությունների հետեւանքով.

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Հայտարարությունը չի ստորագրվել ՀՀ Սահմանադրության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, չի ներկայացվել եւ (կամ) վավերացվել ՀՀ Ազգային ժողովում, չկա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի Կարծիքը կամ Եզրակացությունը:
  2. Հայտարարության հայտնվելը խոսում է Հայաստանի եւ Արցախի ներկայիս եւ նախկին ղեկավարների կողմից հանցավոր դավադրության եւ դավաճանության մասին:
  3. Հայտարարության մեջ խոսք անգամ չկա Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կարգավիճակի մասին:
  4. Լիովին անտեսված են Հայ ժողովրդի շահերը:
  5. Փաստաթուղթը կազմված է առանց Արցախի նախագահի մասնակցության, կարծիքի եւ ստորագրության:
  6. Հայաստանի տարածքն ինքնին օտարվում է առանց ՀՀ Նախագահի՝ Հայաստանի Սահմանադրության երաշխավորի իմացության, Հայաստանի ռեզերվացիան վերափոխվում է ամբողջական շրջափակման՝ փաստորեն՝ փակվում է Իրանի հետ սահմանը:
  7. Հայտարարությունը կազմված է առանց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների տեսակետները հաշվի առնելու:
  8. Հայտարարությունը հակասում է նախորդ բոլոր հայտարարություններին, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցի նախապատմությունը հաշվի առնելու մասին Հայտարարությանը:
  9. Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի համաձայն, ըստ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ԽՍՀ օրենսդրության ու նորմատիվ փաստաթղթերի երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Հակառակ միջազգային իրավունքի՝ Ազգերի լիգայի որոշումների, Արցախի խորհրդայնացումը բոլշեւիկների կողմից տեղի է ունեցել նրա տարածքի ամենամյա արհեստական կրճատմամբ, դաշտային եւ հյուսիսային Արցախը իր կենսական մասից բաժանելով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել բոլշեւիկների նեղ կուսակցական շահերի պատրվակով ՝ ի վնաս Ռուսաստանի բուն աշխարհաքաղաքական շահերի՝ ռուս, հայ եւ Ռուսաստանի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ անտրոպոցիդ իրականացնելու քրեորեն պատժելի քաղաքականությամբ:
  10. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ձեռք է բերվել հարկադրանքի տակ (եթե ինքն է ստորագրել):
  11. Հայտարարությունը խոսք չի պարունակում Ադրբեջանի եւ Թուրքիայի զանգվածային ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, տեղահանության, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին։
  12. Հայտարարության մեջ խոսք չկա Էրդողանի եւ Ալիեւի կողմից ներգրավված միջազգային ահաբեկիչների-վարձկանների մասին։
  13. Ոչ մի խոսք չկա փաստաթղթում 1988 թ. Ադրբեջանից (Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Միմգեչաուրից, Շահումյանի, Շամխորի եւ այլ շրջաններից) ավելի քան 500 000 հայ փախստականների տեղահանության մասին, որոնց մի մասը ապաստան գտավ հենց Արցախում եւ Արցախի շուրջ ազատագրված հայկական շրջաններում:
  14. Ըստ արտաքին ուժերի պլանի մոտ ապագայում Հայտարարությունը տանելու եւ հանգեցնելու է Ռուսաստանի եւ Եվրոպայի դեմ է՛լ ավելի մեծ քաոսի:
  15. Հայտարարությունն ինքնին հակասում է ղարաբաղյան հակամարտության ոգուն եւ էությանը՝ լինելով հակամարտության պատկերը խեղաթյուրելու քաղաքականության բարձրակետ (ապոթեոզ)։
  16. Ամբողջ աշխարհում հայերը երբեք չեն հանդուրժի նման անարդարությունն ու անօրինականությունը, եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր հզոր խթան կստանա ամբողջ աշխարհում:»

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն

9 Նոյեմբերի, 2021 թ