«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններից հետո էլի սկսել ենք դատարկախոսությամբ զբաղվել՝ ղեկավարվելով հին աշխարհի կլիշեներով, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:
“… Տեսե’ք, այ սա (սպառազինությունների հարցը) շատ կարեւոր հարց է… մեր վերաբերմունքը շատ խորքային է, իհարկե մենք պետք է ստանանք ամերիկյան զենք, ո՞վ մենք, հայությունը, ո՞վ հայությունը, դա այն միավորն է ում հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, Մեծ Մերձավոր Արեւելքում գտնվող, եւ ում քաղաքակրթական տարածքը հենց ամբողջ Մեծ Մերձավոր Արեւելքն է: Ամենահինավուրց հայկական ներկայացուցչությունը կա Երուսաղեմում, ավելի հին, քան հրեականն է, կա Սիրիայում, կա Լիբանանում եւ ուրիշ տեղեր, խորքային, շատ խորը քաղաքակրթական օջախներ են եւ այդ բոլոր տեղերում հիմա պատերազմ է եւ փնտրտուք է գնում խաղաղության, այդ խաղաղությունը հաստատելու համար պետք է լինի խաղաղարար լրջագույն քաղաքական համակարգ, որն իր մեջ ունենա թե ռազմական բաղադրիչը եւ թե մշակութային, նաեւ տնտեսական, հոգեւոր, քաղաքական եւ այլ…
Հիմա այս ամենը ունի հայությունը, բոլոր տեղերում ներկայացված է ինքը, բոլոր տեղերի հայերը կապված են միմյանց եւ այդ կապվածությունը կարելի է շատ խորքային դարձնել, եթե հայության սուբյեկտիվությունը ի մի բերվի: Հիմա աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկացած համակարգ, դրան է պատկանում նաեւ Թրամթի Միացյալ նահանգները, շահագրգրված են դրանում:
Եւ եթե ամերիկայի հայությունը հեղափոխական Հայաստանի հետ… այդ միասնական համակարգը պետք է խոսի Թրամփի Միացյալ նահանգների հետ եւ Միացյալ նահանգների հայությունը, իսկ միգուցե Եւրոպայի հայության ներկայացուցչությունները, պետք է ստեղծվեն զինված ստորբաժանումներ, որոնք մասն են կազմելու խաղարար հայկական համակարգի, որը անելիքներ ունի ոչ թե կռվելու, սա կռվելու համար չէ, սա խաղաղություն հաստատելու, երկխոսություններ եւ այլ…
Բայց հիմա պետք է եւ զինված ներկայացուցչություն ունենալ, ինչպես եղել է դարեր շարունակ հայության հետ: Եւ այսպես մենք այդ բանը պետք է զինենք Ամերիկյան զենքով, Ամերիկայի հաշվին, Ամերիկայի քաղաքացի հայերով եւ ոչ միայն Ամերիկայի քաղաքացի… Եւ սա լինելու է բանակ, որն էապես գերազանցելու է այսօրվա Հայաստանի Հանրապետության բանակը, բայց դա պետք է աշխարհին, դա պետք է նաեւ մեզ: Մեզ պետք է որ մեր ժողովուրդն էլ խաղաղ ապրի եւ իր ինքնությունը վերականգնի նաեւ այդ դրսեւորումներով, որ նա ի վիճակի է այս տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արեւելքի, որպես մոլորակի քաղաքակրթություննների կիզակետի, որտեղ շատ կարեւոր խնդիրներ են լուծվել հազարամյակներ շարունակ եւ այսօր էլ լուծվելու են:
(Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին) ապա սա ոչ թե հակառակ է ստեղծվում, այլ լրացում, որպեսզի այնտեղ հաստատվի խաղաղություն, որ դա բարեկամ ուժ է, որը մտնում է համագործակցելու համար նույն ռուսական զինվորականության հետ եւ դա կընդունվի միայն ծափահարություններով:…”