ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հայտարարությունը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ ժողովուրդն ապրեցավ 20-րդ դարու առաջին ցեղասպանության արհավիրքը եւ հայրենիքի կորուստը, որովհետեւ, ամեն բանէ առաջ չկրցավ ճիշդ հասկնալ թուրք թշնամիի պետական մտածելակերպը, այդ ցեղի հոգեկերտվածքը ու ինքնապահպանական բնազդի անասնական առանձնահատկությունը:

Մենք չկրցանք խորապես ըմբռնել, որ թուրքը կը մտածէ ու կը գործէ մեկ սկզբունքով՝ իր գրաված հողին վերջնականապես տիրանալ եւ անոր վրա իր նոր հայրենիքը կառուցել, գերակա խնդիր համարելով հողի իսկական տիրոջ բնաջնջելը եւ նույն հողին մեջ իսկ գերեզմանելը:

Մենք չկրցանք ըստ էության ընկալել նաեւ այն ակնհայտ ճշմարտությունը, որ պետությունները, ըլլան անոնք դաշնակիցներ թե բարեկամներ, հիմնական կ’առաջնորդվին իրենց պետական եւ տնտեսական շահերու թելադրանքով, եւ ո՛չ արդարության եւ իրավունքի վեհ գաղափարներու իրականացման տեսլականով:

Այս էր աշխարհակարգի էությունը երեկ, նույնն է այսօր, նույնը պիտի ըլլա վաղը եւ ընդմիշտ:

Մեր մեջ չստեղծվեցավ ինքնապաշտպանական բնազդի հավաքական տեսլականն ու ծրագիրը, չարմատացավ այն համոզումը, որ սեփական հողին վրա կանգուն ու ամուր մնալու համար, եթե մեկ ձեռքիդ ունենաս բահ ու բրիչ, գիրք ու գրիչ, մյուս ձեռքով անպայման պետք է պահես, սուր ու վահան, նետ ու կապարճ:

Եւ որովհետեւ այսօր եւս, մենք կը շարունակենք պատմութենեն դասեր չքաղել, հայրենիքեն մեզի մնացած վերջին հողակտորին վրա կը շարունակենք կառուցել գերեզմաններ եւ հազարավոր շիրիմներու շուրջ հաւաքվելով ծնկաչոք եւ գլխահակ ողբալ, փոխանակ կառուցենք հաղթանակի սլացիկ կամարներ եւ մեր դրոշը բարձր պարզած անոնց շուրջ հպարտորեն տողանցենք:

Վկա արցախյան վերջին պատերազմը եւ մեր մարդկային ու հողային ահռելի կորուստները:

Ու այս բոլորով հանդերձ, հայկական իրականության մեջ դեռ կը գտնվին պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձեր, դրամի հմայքով տարած գործարարներ, օտարերկրյա դրամաշնորհներեն կերակրվող շրջանակներ եւ դժբախտաբար նաեւ միամիտ անհատներ, որոնք թուրքերու հանդեպ մեր մոտեցումներուն մեջ «շտկումներ» եւ «սրբագրումներ» կատարելու անհրաժեշտութենէ կը բարբաջեն, կարծես, թրքական յաթաղանի տակ ապրելու հեռանկարը անոնց մոտ հրապուրանք հառաջացնէ:

Այդ խաժամուժին համար մեկ անգամ ընդմիշտ թող հստակ ըլլա, հանուն թուրքիո հետ սիրաբանություններու, «բարեկամության» կամ «փոխշահավետ գործակցության» անարժանապատիվ խաղերու, որեւէ զիջում կամ հրաժարում մեր ազգային եւ մարդկային անժամանցելի իրավունքներէն, համահայկական նպատակներեն, շահերեն եւ իղձերեն, վստահաբար անպատասխան պիտի չմնա:

Ու պատասխանը, կը վստահեցնենք, պիտի ըլլա անհամաչափ:

Այս հաստատումը որեւէ մէկու կողմէ թող չընկալվի որպէս սպառնալիք կամ զգուշացում, այլ՝ եղբայրական հորդոր եւ զգաստության հրավեր:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով, մեր բյուրավոր նահատակներու կտակին անսալով, կ’ուխտենք շարունակել մեր պայքարը ի խնդիր Ամբողջական Հայաստանի կերտման ու Հայ ժողովուրդի պայծառ ու անվտանգ ապագայի ապահովման:

24 Ապրիլ 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարություն

***

VIDEO — Ձեզնով սկսվեց (նվիրված ԱՍԱԼԱ-ին)
https://youtu.be/6nbLk3JIRJE