«Արման Նավասարդյանի մահվան լուրը խորը ցավով արձագանքեց մեր սրտերում»․ Ռուսաստանի դիվանագետների ցավակցական հեռագիրը

Արտաքին գործերի նախկին նախագահների Համաշխարհային խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքական Ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուս  դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը ցավակցություն են հայտնել Հայաստանի Արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ:

Դիվանագետները նշում են, որ «Արման Գառնիկի Նավասարդյանի մահվան մասին լուրը ծանր ցավով արձագանք գտավ ռուսական դիվանագետների, բոլոր նրանց սրտերում, ովքեր գիտեին , աշխատել էին և  բարեկամություն արել այդ հրաշալի մարդու, փայլուն դիվանագետի , բարձրագույն մակարդակի տեր պրոֆեսիոնալի հետ: Նրանց գնահատմամբ, Արման Գառնիկի Նավասարդյանն անցել է դիվանագիտական ծառայության բոլոր աստիճանները՝ հասարակ թարգմանչից  հասնելով մինչև Արտակարգ և Լիազոր դեսպանի աստիճանի:

Աշխատել է Ալժիրում, Սենեգալում, Ավստրայում, Հունգարիայում  և Լիբանանում: Զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի բարձր պաշտոնը: Նա  ամենուրեք հմտացել և արժանապատիվ կերպով պաշտպանել է իր ներկայացրած երկրի շահերը: Նրան խորապես հարգել են  ոչ  միայն իր հայրենիքում , այլև այն երկրների ներկայացուցիչները, որտեղ նա աշխատել է  թե՛ խորհրդային, և  թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:

Արման Գառնիկի Նավասարդյանն իր հայրենիքի՝ Հայստանի  մեծ և նվիրյալ ջատագովն էր ու սիրահարը: Դրա հետ մեկտեղ նա իսկական ինտերնացիոնալիստ էր, սիրում էր Ռուսաստանը: Հանդիսանալով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համոզված կողմնակիցը՝  նա ամեն կերպ նպաստում էր վերջինների կայացմանը: Եվ այս վշտալից ժամին մենք մեր գլուխներն ենք խոնարհում  նրա պայծառ հիշատակի առաջ, խորապես վշտանում ենք և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, մտերիմներին և Հայաստանի ողջ ժողովրդին:

«Նրա մասին հիշողությունը  կպահենք  մեր սրտերում, հուսալով, որ Հայաստանը  կհավերժացնի  իր հավատարիմ զավակի հիշատակը»,- նշում են Արտգործ նախկին նախարարների Համաշխարհային  խորհրդի նախագահ, Միջազգային Արտաքին քաղաքականության նախագահ Ալեքսանդր Բեսմերտնիխը, Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Հակոբովը և ՌԴ Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ, կոմպոզիտոր Դավիդ Մնացականյանը:

Noyan Tapan