VIDEO — Արսեն Հարությունյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը

Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Եզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած 21-ամյա Հարությունյանը ոսկե մեդալը վիճարկեց բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ և հաղթեց 8:3 հաշվով:

2019թ. Եվրոպայի չեմպիոնը մարտի 18-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և տարել 3 հաղթանակ՝ ուժեղ գտնվելով բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուից (10:2), վրացի Բեկա Բուջիաշվիլիից (10:5) ու ուկրաինացի Անդրեյ Յացենկոյից (10:0):

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բուդապեշտի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ), որը եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ուներ ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Օլիմպիական ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի բոլոր հաղթանակները՝ տեսանյութերով

News.am