Էրդողանի դասերը՝ Ալիեւն ասել է, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքու չի հրավիրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանցընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Այստեղ գալը (Բաքու — խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել եւս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջեւ, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,— Ալիեւի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

News.am