OilPrice. Նավթը Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցման բանալին է

Հաճախ ասում են, որ Մերձավոր Արեւելքն ամենադժվար տարածաշրջանն է Երկրի վրա, սակայն Անդրկովկասն ակնհայտորեն կվիճի այս պնդման հետ: Ռազմական իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ էլ ավելի բարդացրին իրավիճակը` ընդլայնելով Ադրբեջանի տարածքային տիրույթները եւ դրանք փաստացի ամրապնդելով դրանք ռուսական խաղաղապահ գումարտակի շնորհիվ, գրում է OilPrice-ը:

Քաղաքական իրադարձություններն անխուսափելիորեն փոփոխություններ բերեցին էներգետիկ ոլորտում, եւ 2020 թվականից հետո հիմնական փոփոխություններից մեկը կարող է լինել շատ ավելի սերտ էներգետիկ կապը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանը երկար ամիսների ընթացքում առաջին անգամ կկարողանա սերտ փոխգործակցել ռուս «մեծ եղբոր» հետ: Հետ նայելով` ռուս-ադրբեջանական էներգետիկ հարաբերությունները լավագույն դեպքում կարելի է խնդրահարույց անվանել:

Չնայած երկրի ներկայիս արտադրական պորտֆելի մեծ մասը Կասպյան շելֆի յուրացման խորհրդային ջանքերի արդյունք է, Ալիեւի վարչակազմը, ժամանակ չկորցրեց, փորձեց հնարավորինս շատ մեծ արեւմտյան ընկերություններ ներգրավել իր ֆլագմանային նախագծում («Ադրբեջանական-Չիրագ-Գյունեշլի », նույն ինքը` «դարի պայմանագիրը»): Ռուսաստանը փորձեց ամրապնդվել ադրբեջանական շելֆում, սակայն միակ բանը, ինչին նա հասավ, այն է, որ ԱՉԳ-ի բաժնետերերի շարքում իր տեղն ամրապնդեց «Լուկօյլ»-ը: Գուցե այն պատճառով, որ ընկերության հիմնական սեփականատերը եւ գործադիր տնօրենը էթնիկ ադրբեջանցի է: Սակայն, չնայած Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ խողովակաշարերին (TANAP եւ TAP), Լեռնային Ղարաբաղի պատերազմն ամեն ինչ ջնջեց:

Ադրբեջանի ռազմական հաղթանակը, մեծամասամբ` Թուրքիայի աջակցության շնորհիվ, միջազգային ճանաչման կարիք ուներ, որը կամրապնդեր իրավիճակը: Դա էլ ապահովեց Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ կնքված եռակողմ համաձայնագիրը, իսկ արեւմտյան տերությունների աջակցությունը միայն ամրապնդեց ճանաչումը:

Զարմանալի է, որ դա համընկավ ամերիկյան երկու խոշոր ընկերությունների` Ադրբեջանը լքելու մտադրության հետ, ընդ որում, «Շեւրոն»-ն արդեն դուրս է եկել, իսկ «ԷքսոնՄոբիլ»-ը հարմար գնորդ էր փնտրում իր բաժնեմասի համար: Եթե ​​ամերիկյան երկու հսկաներն էլ հեռանան, ԱՉԳ-ի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կշարունակի վերահսկվել BP-ի կողմից: Ռուսական ընկերությունները, հատկապես «Լուկօյլ»-ը, որն, ըստ էության, վերահսկում է ամբողջ ռուսական Կասպից ծոցը եւ երկրի ֆլագմանն է դարձել տարածաշրջանում, դողում են անհամբերությունից:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ նախկին մրցակիցներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ուղիները հատվում են: Թերեւս զարմանալի չէ, որ այստեղ գլխավոր դերը խաղաց «Լուկօյլ»-ը: «Լուկօյլ»-ի գլխավոր տնօրեն Վագիտ Ալեքպերովն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է Բաքվում` նավթագործների ընտանիքում, սովորել է Ադրբեջանի պետական ​​նավթային համալսարանում եւ որպես հորատող է աշխատել ադրբեջանական շելֆում (այն ժամանակ` հիմնականում ծանծաղուտներում):

Ուստի «Լուկօյլ»-ի` Ադրբեջանում ամրապնդվելու ձգտումը բնական է: Ռուսական ընկերությունն իր առաջին փորձն արել էր դեռ 1997 թվականին, երբ հաջողվեց արտադրանքի բաժանման շուրջ համաձայնագիր կնքել Յալամայի սկզբունքով (նույնը ինքը` D222): Միգուցե, Ադրբեջանի արդյունահանման հիմնական ակտիվներից հարաբերական հեռավորության պատճառով (Յալաման գտնվում է ադրբեջանառուսական ծովային սահմանին` ԱՉԳ-ից դեպի հյուսիս) երկու փորձնական հանքահորերում միայն ոչ կոմերցիոն ածխաջրածիններ են հայտնաբերվել:

2019-ի սկզբին ռուսական ընկերությունը հայտարարեց Ապշերոնի օֆշորային հանքավայրի 20 տոկոսը ձեռք բերելու մտադրության մասին, որը ժամանակին որպես Շահ Դենիզի բնական ժառանգորդ էր  գովազդվում: Սկզբում Ապշերոնը մշակվում էր ֆրանսիացիների կողմից (40 տոկոսը «Տոտալ»-ը եւ 20 տոկոսը «Էնջի»-ն)` Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) հետ միասին: Բայց «Էնջին» բավականին շուտ դուրս եկավ. Առաջին իսկ հորատումները ցույց տվեցին, որ Ապշերոնում ավազաքարային շերտերն ավելի քան 6000 մ խորություն ունեն (ավելի քան 500 մ ջրային խորության դեպքում), ինչը նշանակում է, որ ավելի բարդ լուծումներ են անհրաժեշտ, քան շատ ավելի գրավիչ Շահ Դենիզը:

Չնայած Ապշերոնի նախնական պաշարները 350 միլիարդ խորանարդ մետր են գնահատվում, ինչը բավականին շատ է` նախագծի առաջին փուլը ստիպված էին կրճատել տարեկան մինչեւ 1.5 միլիարդ խորանարդ մետր: Ենթադրվում է, որ ամբողջ ծավալները կօգտագործվեն ներքին շուկայում եւ միայն երկրորդ փուլում կկարգավորվի արտահանումը խողովակաշարերով:

Հաջորդ քայլը. «Լուկօյլը» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը զրոյից նոր նախագիծ կստեղծեն: 2020 թվականի հունվարին ընկերությունները ստորագրել են փոխօգնության հուշագիր՝ երկու բլոկով. մեկը ներառում է Գոշադաշ հանքավայրը եւ Ապշերոնի թերակղզուց հյուսիս Մերձկասպյան ծովախորշը, իսկ մյուսը՝ Նախիջեւանի հանքավայրը: Ե՛վ Գոշադաշը, ե՛ւ Նախիջեւանը բացվել են 1960-ական թվականներին եւ արդեն ճանաչվել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջազգային գործընկերներ «Պետրոնասի» ու «ԷքսոնՄոբիլի» կողմից: Շահ Դենիզից հարավ արեւմուտք գտնվող Նախիջեւանի հանքավայրը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ նախորդ հորատումները հաստատել են նավթի ելքերը, բայց դրանց մշակումը երկարաբանորեն շատ դժվար են համարել:

Չնայած 2019-2020 թվականների իրադարձությունների վախեցնող հերթագայությանը Ռուսաստանն առաջիկա ամիսներին կարող է ձեռնարկել Ադրբեջանում նավթի հետախուզման եւ արդյունահանման հետագա քայլեր: «Լուկօյլը» շահագրգռություն է դրսեւորել մասնակցելու «Ումիդ/Բաբեքին», որը Շահ Դենիզից 45 կմ արեւմուտք ադրբեջանական, թերեւս, ամենահավակնոտ նախագիծն է: Խորհրդային ծովային հետախուզման այս վերջին մոհիկանները առաջին անգամ գնահատվել են 1950-1960-ական թվականներին: Երկուսում էլ գերակշռում է գազ/կոնդենսատը. Ումիդ/Բաբեք հանքավայրի ենթադրվող պաշարները կազմում են գրեթե 1 մլրդ բարել կոնդենսատ: Ումիդում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը փորձնական արդյունահանում է կատարել «Նոբել ապստրիմ» ընկերության (20 տոկոս) աջակցությամբ՝ 2017 թվականի փոխհատուցման նվազագույն երաշխիքով պայմանագրի շրջանակում, բայց զգալի առաջընթացի չի հասել, եւ շահագործման մտցնելու ժամկետները շարունակում է հետաձգել: Ձգձգման հիմնական պատճառը արդյունահանման բարձր արժեքն է: Ումիդ/Բաբեքում արգասաբեր շերտերը տեղակայված են նվազագույնը 6 կմ խորությամբ:

Ի՞նչ է սա նշանակում Ադրբեջանում ռուսական նավթային շահերի համար: Ռուսաստանի ակնհայտ ցանկություն չունենալ հայ-ադրբեջանական հակամարտությունում գրավելու որեւէ մեկի կողմը, եւ խաղաղապահներով Ադրբեջանի նոր սահմաններին Մոսկվայի աջակցությունը «Լուկօյլին» բերեց նյութական օգուտ, որը Կասպիցին ուղղված նրա գլխավոր արտադրողն է: Ռուսաստանի մասնակցությունը նախկինի պես կապված է ռիսկային նախագծերի հետ, բայց ուղեկցող ռիսկը զգալիորեն ավելի փոքր է, քան սահմանապահ ակտիվներինն է: Չնայած ոչ մի երաշխիք չկա, որ «Լուկօյլն», այնուամենայնիվ, իր համար կգնի Ադրբեջանի արդյունահանող հատված տանող ճանապարհը, դրան շատ նպաստում է այն քաղաքական կլիման, որը կանխորոշեց Մոսկվայի եւ Բաքվի ակնհայտ մերձեցումը:

News.am