Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասն մեկնաբանել է Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարվելիք առաջիկա այցը

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդարձակ մեկնաբանություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցի կապակցությամբ:

Ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ-ի տեքստի մեկնաբանությունը:

«Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կայցելի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցով:

Ռուսաստանի ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների գծով արտաքին քաղաքական փոխգործակցության բոլոր հարցերը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵՄ-ում եւ այլ միջազգային ֆորումներում դիրքորոշումների համակարգումը: Կկայանա միջազգային եւ տարածաշրջանային կարծիքների փոխանակում: Կդիտարկվի Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարությունների միջեւ 2020-2021 թվականների խորհրդակցությունների ծրագիրը:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը կլինի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ստորագրված հայտարարության գործնական դրույթների իրականացումը: Կքննարկվի հումանիտար օժանդակություն տրամադրելու, ենթակառուցվածքները վերականգնելու, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքներն արգելաբացելու հարցերը: Կողմերը կանդրադառնան հարցերին, որոնք կապված են ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի նոյեմբերի 13-ին ստորագրած Հումանիտար արձագանքման միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին որոշման հետ, որի աշխատանքներում ներգրավված են տասնյակ ռուսական դաշնային նախարարություններ, գործակալություններ:

Այցը կդառնա ռուս-հայկական քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը՝ ուղղված մեր երկրների միջեւ քաղաքական, առեւտրա-տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության սերտ զարգացմանը՝ հաշվի առնելով իրողությունները տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո:

Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կա արդյունավետ արտաքին քաղաքականության համակարգում գլոբալ եւ համաշխարհային օրակարգի հիմնական հարցերի շուրջ ունիվերսալ եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ բազմակողմանի ֆորումների շրջանակում:

Երկու երկրների հարաբերությունները հիմնված են սկզբունքների վրա, որոնք ընկած են 1997 թվականի օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի եւ ՀՀ ու ՌԴ միջեւ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ստորագրված միութենական փոխգործակցության մասին դեկլարացիայի հիմքում: Կողմերի միջեւ ստորագրված է ավելի քան 200 պայմանագիր: Այդ փաստաթղթերի գործնական իրականացումը թույլ է տվել երկկողմանի փոխգործակցությանը որակապես նոր բնույթ հաղորդել, դարձնել դա բալանսավորված եւ հեռանկարային:

Ռուս-հայկական միութենական փոխհարաբերություններին դրական դինամիկա է հաղորդել բարձրագույն մակարդակում ինտենսիվ երկխոսությունը:

2019 թվականին ՌԴ նախագահ Պուտինն ու ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդիպել են վեց անգամ (Նու Սուլթանում մայիսի 29-ին, Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին եւ դեկտեմբերի 20-ին, Երեւանում հոկտեմբերի 1-ին, Աշխաբադում հոկտեմբերի 11-ին եւ Բիշկեկում նոյեմբերի 28-ին): Հաշվի առնելով 220 թվականին կորոնավիրուսի համավարակը՝ երկու երկրների առաջնորդների միջեւ քաղաքական երկխոսությունը շարունակվել է տեսահամաժողովների եւ հեռախոսազրույցների ձեւաչափով:

2020 թվականին կայացել է ՌԴ վարչապետ Միշուստինի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի միջեւ երեք հանդիպում (հունվարի 31-ին Ալմաթիում, հուլիսի 17-ին Մինսկում եւ հոկտեմբերի 9-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում), տեսահամաժողովների ձեւաչափով ապրիլի 10-ին, 23-ին եւ դեկտեմբերի 1-ին:

Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները 2020 թվականին հանդիպել են Ժնեւում փետրվարի 25-ին, Մոսկվայում հոկտեմբերի 9-ին եւ 12-ին: Երեւանում կայացել է ԱԳ նախարարներ Լավրովի եւ Այվազյանի հանդիպումը: Ընթացիկ տարի երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ կայացել է 18 հեռախոսազրույց:

Պահպանվում են ակտիվ միջգերատեսչական կապեր, ինչը թույլ է տալիս փոխադարձ շահավետ հիմքով լուծել համագործակցության արդի խնդիրները: Տեղի է ունենում միջխորհրդարանական համագործակցություն: Համաձայնեցվել է երկկողմանի փոխգործակցության մարմինների համատեղ գործունեությունը:

Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերներն է՝ արտաքին առեւտրի ավելի քան 26 տոկոս չափաբաժնով: Կորոնավիրուսի եւ համաշխարհային տնտեսության համընդհանուր անկման պայմաններում Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է խուսափել առեւտրի ծավալների լուրջ անկումից: 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 1.5 մլրդ դոլարը՝ 2019 թվականի հետ համեմատ կարճատվելով ընդամենը 1.4 տոկոսով:

Դինամիկ զարգացում է գրանցվել նաեւ շրջանների գծով հարաբերություններում, որոնցում ներգրավված է ՌԴ շուրջ 70 սուբյեկտ եւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը:

Մոսկվան եւ Երեւանը կառուցողական համագործակցություն են ստեղծել ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ ձեւաչափերում:

ԵԱՏՄ-ում Երեւանի մասնակցությունը դրական ազդեցություն ունի ռուս-հայկական երկկողմանի հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա, բերում է նշանակալի դիվիդենտներ հանրապետության տնտեսության համար

ԵԱՏՄ-ում անդամության շնորհիվ Հայաստանը  ստացել է հնարավորություն ձեռքբերել հումք եւ ռեսուրսներ առանց արտահանման մաքսատուրքերի եւ սակագների, փաստաթղթերի փոխադարձ ճանաչում, որոնք տրամադրվում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների կողմից: Հումքի գնիջեցումը հանգեցրել է արտադրված ապրանքների ինքնարժեքի նվազմանը եւ մրցունակության աճին: ԵԱՏՄ-ում միասնական մաքսային սակագնի սահմանումն առաջացրել է բյուջետի եկամուտների աճ: ԵԱՏՄ-ի դրական կողմերից է նաեւ համամիութենական տեխնիկական ստանդարտների ներմուծումը, որոնք մշակելու համար կարիք չկա ծախսել սեփական միջոցները:

Երեւանը ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակից է, աջակցում է դրա հետագա ամրապնդմանը, հանդես գալիս ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման օգտին  Կազմակերպության անդամ պետությունների միջեւ:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ աշխատանքում՝ ներառյալ ոլորտային համագործակցության մարմիններն ու փորձագիտական խմբերը, միանում է գրեթե բոլոր փաստաթղթերին, որոնք հաստատվում եւ կիառվում են Խորհրդի անդամ պետությունների ղեկավարների կողմից: 2018 թվականին հայկական Գորիս քաղաքը կրում էր Համագործակցության մշակութային մայրաքաղաքի կոչումը:

Անդրկովկասում հանրապետության անվտանգությանն ու կայունությանն է նպաստում ռուս-հայկական համագործակցությունը ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում: Հայկական զինված ուժերը մասնակցում են ռազմական հերթապահությանը ԱՊՀ հակաօդային միավորած համակարգերի շրջանակում: Հանրապետության տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Գործում է միջպետական համաձայնագիր ՀՀ եւ ՌԴ ԶՈՒ միավորված խմբավորման մասին:

2019 թվականի փետրվարից Ռուսաստանն ու Հայաստանն անցկացնում են համատեղ հումանիտար գործողություն Սիրիայում: Հայ կոնտինգենտի տեղափոխումը կազմակերպվել է անհատույց հիմքով ՌԴ ՊՆ միջոցների հաշվին:

Համավարակի պայմաններում հաստատվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ սերտ համագործակցություն COVID-19-ին հակազդելու ոլորտում եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

News.am