ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում

Թուրքիան դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին եւ գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Athens News Agency-ն՝ վկայակոչելով հունական դիվանագիտական աղբյուրները:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում նշել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին եւ գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Մասնավորապես, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին՝ Պոմպեոն նշել է, որ ապաէսկալացիայի մեխանիզմը, որը չի աշխատում Թուրքիայի մեղքով, պետք է վերագործարկվի:

News.am