Թուրքիան քաղաքական նախաձեռնություններ է ձեռնարկել դեկտեմբերի 10-ին ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին, որը կքննարկի Անկարայի դեմ կոշտ պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը:
Թուրքիան հետ է կանչել սեյսմիկ հետախուզական նավը Հունաստանի եւ Կիպրոսի ջրերից եւ հայտարարե էլ, որ պատրաստ է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել ու բանակցություններ սկսել Հունաստանի հետ: Նա նաեւ իր բանագնացին ուղարկել է Բրյուսել՝ լարվածությունը թուլացնելու համար:
ԵՄ երկրները, ներառյալ Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան, կոչ են արել պատժամիջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի ծովային գործողությունների:
Թուրքիայի կառավարությունը նաեւ քայլեր է ձեռնարկել երկրում, որտեղ մեծամասնությունը սունի է, մահմեդական կրոնական անհանդուրժողականության վերաբերյալ ԵՄ առաջնորդների անհանգստությունը մեղմելու ուղղությամբ, հաղորդում է Bloomberg-ը:
Կիրակի օրը նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը եւ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հանդիպել են հոգեւոր առաջնորդների եւ ոչ մուսուլման փոքրամասնությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց հավաստիացնեն, թե կառավարությունը կաշխատի լուծել իրենց եկեղեցիներին, դպրոցներին եւ սեփականությանը վերաբերող խնդիրները: