Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի եւ Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի եւ ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի եւ թուրքիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից եւ ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:
Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում:
Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է»,- գրել է նա։