ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Այսօր, 20.11.2020,  “Le Figaro Magazine” հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհահռչակ խոհարար Ալեն Դյուկասը։

 

Ստորև՝ կոչի հայերեն թարգմանությունը․

«Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915թ․ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետությունների զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարով ամրապնդելու համար։
Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։
Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։
Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել։
Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։
Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։
Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել։
Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության։ Ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է։ Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։
XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։
Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»։

Voilà pourquoi

1 Simon Abkarian
2 Bruno Abraham-Kremer
3 Alain Altinoglu
4 Fanny Ardant
5 Ariane Ascaride
6 Yvan Attal
7 Jacques Attali
8 Serge Avédikian
9 Nicolas Aznavour
10 Georges Bensoussan
11 François Berléand
12 Stéphane Bern
13 Daniel Bilalian
14 Juliette Binoche
15 Dany Boon
16 Hamit Bozarslan
17 Stéphane Breton
18 Dany Brillant
19 Pascal Bruckner
20 Jean-Christophe Buisson
21 Claudia Cardinale
22 Virginie Carton
23 Gérard Chaliand
24 Françoise Chandernagor
25 Jean-François Colosimo
26 Costa-Gavras
27 Boris Cyrulnik
28 Xavier Darcos
29 Jean-Pierre Darroussin
30 Didier Decoin
31 Marina Dédéyan
32 Arnaud Delalande
33 Alain Delon
34 Olivier Delorme
35 François-Xavier Demaison
36 Anaïs Demoustier
37 Éric Denécé
38 Karim Dridi
39 Michel Drucker
40 Alain Ducasse
41 Jean Dujardin
42 Vincent Duclert
43 Atom Egoyan
44 Frédéric Encel
45 Sophie Fontanel
46 Caroline Fourest
47 Thierry Frémont
48 Laurent Gaudé
49 Yves de Gaulle
50 Laurent Gerra
51 Franz-Olivier Giesbert
52 Isabelle Giordan
53 Robert Guédiguian
54 Michel Hazanavicius
55 Patrick Hernandez
56 Nancy Huston
57 Alexandre Jardin
58 Pierre Judet de La Combe
59 Michèle Kahn
60 Nelly Kaprièlian
61 Robert Kéchichian
62 Richard Labévière
63 Alexandra Lapierre
64 Camille Laurens
65 Pascal Légitimus
66 Gilles Lellouche
67 Claude Lelouch
68 Jean-Jacques Lemêtre
69 Grégoire Leprince-Ringuet
70 Bernard-Henri Lévy
71 Olivier Loustau
72 Mathieu Madénian
73 Benoît Magimel
74 Jean-Pierre Mahé
75 Christian Makarian
76 Bruno Mantovani
77 Michel Marian
78 Gérard Meylan
79 Jacques-Alain Miller
80 Frédéric Mitterrand
81 Olivier Mongin
82 Thibault de Montaigu
83 Vahram Muratyan
84 Lola Naymark
85 Jacky Nercessian
86 Véronique Olmi
87 Michel Onfray
88 Erik Orsenna
89 Frédéric-Jacques Ossang
90 Benjamin Penamaria
91 Michel Petrossian
92 Anne-Sophie Pic
93 Patrick Poivre d’Arvor
94 Michel Quint
95 Christophe Rauck
96 Jean Reno
97 Pierre Richard
98 Muriel Robin
99 Alexandre Romanès
100 Tatiana de Rosnay
101 Jean-Marie Rouart
102 Boualem Sansal
103 Lévon Sayan
104 Gilbert Sinoué
105 Zinedine Soualem
106 Robinson Stévenin
107 Pierre-André Taguieff
108 Bertrand Tavernier
109 Yves Ternon
110 Alain Terzian
111 Sylvain Tesson
112 Ara Toranian
113 Valérie Toranian
114 Philippe Torreton
115 Thierry Vendome
116 Marie Vermillard
117 Charles Villeneuve
118 Ysmahane Yaqini
119 Tigrane Yégavian