«Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է

Որքան ավելի երկար եմ նայում Հայաստանին, այնքան ավելի եմ գալիս այն եզրակացության, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է, որը բախվում է նոր տեղեկատվական իրականությանը, գրում է «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիքը:

Այսինքն` հատուկ մարդկանց եւ մի ամբողջ հաստատությունների կողմից բյուջեներով եւ աշխատավարձով պատրաստած պաշտոնական զեկույցները հակասության մեջ են մտնում հաղորդակցման անկախ ալիքների հետ, որոնք այժմ հասանելի են յուրաքանչյուրին:

Այժն մենք տեսնում ենք, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը (ես այն էլիտա չեմ կոչի) պարզապես մոլորվել է ստերի մեջ: Այն (ղեկավարությունը) պարզապես սկսել է անտեսել ցանկացած փաստարկ` բացատրություններից, թե ինչպես եւ ով եւ որքանով է վաճառել այս պատերազմը, ամբողջությամբ անցնելով աշխատանքի մարդկանց հույզերի հետ: Սա նոր իրողություն է:

Մենք հենց Հայաստանի օրինակի վրա պետք է տեսնենք եւ գիտակցենք, թե ինչի են ընդունակ քարոզչությունը, հակաքարոզչությունը եւ տեղեկատվական նոր իրականությունը: Չէ որ Փաշինյանը, Հարությունյանը եւ մյուս «հերոսները», ըստ էության, պետք է մի պարզ բան բացատրեն` ընդամենը մի` թե ինչու են ռուս խաղաղապահները Շուշիում ուղեկցում ադրբեջանա-թուրքական զորքերին, որոնք ռոտացիա են իրակացնում Շուշիում: Վերջ, այլ բան պետք չէ:

Բայց հենց այս բացատրությունն է խաչ քաշում հակամարտության երկու կողմերի տեռաբայթ ստերի վրա:

Այսինքն` ցանկացած այլ փաստ, նույնիսկ` իրատեսական, չի համընկնում մի բանի հետ. ով, ինչպես եւ ինչու հանձնեց Շուշին:

News.am