ԱՄՆ-ն առաջարկում է ԼՂ-ում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:

«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կընդունեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակը: Մենք աշխատում ենք սկանդինավյան պետությունների կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասով, որպեսզի հրադադարը պահպանվի»,- ասել է նա:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկանահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայիհոկտեմբերի 26-ին ԱՄՆի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանքձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

ARMENPRESS