Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան Սիրիայից եւ Լիբիայից զինյալներ է ուղարկում Ղարաբաղ

Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից եւ Լիբիայից Լեռնային Ղարաբաղ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության եւ Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:

«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ ք Երեւանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:

News.am